Չեռնոգորիայի վարչապետը վստահեցնում է, որ չի նեղացել Թրամփից
Չեռնոգորիայի վարչապետ Դուշկո Մարկովիչը հայտարարել է, որ չի էլ նկատել, թե ինչպես է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրել իրեն ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցող քաղաքական գործիչներին խմբակային լուսանկարի համար նախապատրաստելու ժամանակ: Այս մասին հաղորդում է BBC-ն:
«Ես նույնիսկ չնկատեցի: Ես միայն տեսա սոցցանցերում դրան արձագանքը»,- լրագրողներին ասել է Մարկովիչը:
AP-ի փոխանցմամբ՝ կադրերում, որոնք ցուցադրում են համաշխարհային լրատվամիջոցներն ու ակտիվորեն տարածում սոցիալական ցանցերում, երեւում է, թե ինչպես է Թրամփն առաջ շարժվում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հյուրերի շարքերով եւ կոպտորեն մի կողմ հրում իր ճանապարհին հայտնված Չեռնոգորիայի վարչապետին: Դրանից հետո ԱՄՆ նախագահն ուղղում է պիջակն ու պաշտոնական տեսք ընդունում:
NEWS.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ