ANCA-ի գործադիր տնօրենը Վաշինգտոնում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով վկայություն կտա Կոնգրեսում
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին կապերի հարցերով հանձնաժողովում քվեարկության է դրվելու նոր բանաձև, որը վերաբերում է մայիսի 16-ին Վաշինգտոնում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնապահների կողմից խաղաղ ցուցարարների վրա դաժան հարձակմանն ու կոչ է անում պատասխանատվության ենթարկել մեղավորներին՝ կանխելով ապագայում նմանատիպ դեպքերի կրկնությունը:
Ինչպես նշում է Asbarez-ը, օրինագիծը ներկայացվել է հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսի և բարձրաստիճան կոնգրեսական Էլիոթ Էնգելի նախաձեռնությամբ:
Աղբյուրը մանրամասնում է, որ ԱՄՆ Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը պատրաստվում է միջադեպի վերաբերյալ վկայություն տալ հանձնաժողովի անդամների առաջ:
Հայտնի է, որ Համբարյանն անձամբ է գտնվել դեպքի վայրում ու տեսանկարահանել Էրդողանի թիկնազորի գործողությունները: Համբարյանի ֆիքսած կադրերում երևում է՝ ինչպես են Էրդողանի թիկնապահներն իրավապահների աչքի առաջ ծեծում խաղաղ ցուցարարներին՝ տարեց տղամարդկանց ու մի քանի կնոջ, որոնք հարձակման հետևանքով արնաշաղախ գետնին են ընկել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ