Թրամփը խոստացել է երբեք չմոռանալ Հռոմի պապի խոսքերը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհակալություն է հայտնել Հռոմի Ֆրանցիսկոս պապին հանդիպման համար և խոստացել է երբեք չմոռանալ նրա խոսքերը:
«Նա արտասովոր է: Մենք ֆանտաստիկ հանդիպում ենք անցկացրել: Մեզ շատ-շատ է դուր գալիս Իտալիան, և մեծ պատիվ էր լինել Հռոմի պապի կողքին», - նախագահի խոսքը մեջբերում է CNN-ը:
Միևնույն ժամանակ նշվում է, որ ո՛չ Թրամփը, ո՛չ էլ Ֆրանցիսկոս պապը չեն բացահայտել իրենց զրույցի մանրամասները:
Վատիկանի պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է, որ երկու առաջնորդները քննարկել են «աշխարհում խաղաղության հաստատումը քաղաքական բանակցությունների և միջկրոնական երկոսությունների միջոցով», ինչպես նաև ընդգծել են Միջին Արևելքում քրիստոնյաների պաշտպանության անհրաժեշտությունը:
Հիշեցնենք, որ Թրամփը` տիկնոջ, դստեր և փեսայի հետ միասին Վատիկան է ժամանել Իսրայելից, որտեղ պաշտոնական այցով մեկնել էր մայիսի 22-ին: Վատիկանից ԱՄՆ առաջնորդն ուղևորվել է Բրյուսել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ