Սոցհարցում. Թուրքիայի առաջին 3 խնդիրներն են. գործազրկությունը, ահաբեկչությունը և կյանքի թանկացումը
Թուրքիայի Քադիր Հաս համալսարանի պրոֆեսոր Մուստաֆա Այդընի ղեկավարած ակադեմիական խումբը երկրի 26 նահանգում սոցհարցում է իրականացրել, որին մասնակցել է 18-ից բարձր տարիքային խմբի 1000 քաղաքացի:
Սոցհարցման արդյունքներից պարզվել է, որ Թուրքիայում դրական բարեփոփումներ են համարվում տնտեսության, ռազմարդյունաբերության և առողջապահության ոլորտներում կատարված աշխատանքները, իսկ բացասական փոփոխություններ՝ գործազրկության աճը և կյանքի թանկացումը:
«Կարո՞ղ ենք իմանալ, թե Թուրքիայում ապրելուց ինչքան եք գոհ» հարցին` մասնակիցների 46%-ը պատասխանել է, որ «շատ գոհ է» կամ «երջանիկ է», իսկ 15%-ը նշել է, որ շատ դժգոհ է:
Սոցհարցման մասնակիցների 50%-ը կարծում է, որ երկրում քաղաքական բևեռացում կա, իսկ 49%-ը` ոչ: Նշվում է, որ եթե 2018թ. Թուրքիայում մարդկանց 30.8%-ը կարծում էր, որ դատաիրավական համակարգը քաղաքականացված է, ապա 2019թ. այդ ցուցանիշը հասել է 38.7%-ի:
«Վերջին տարիներին տեղի ունեցող տնտեսական զարգացումներն ի՞նչ ազդեցություն են թողել ձեզ վրա» հարցին ի պատասխան` մասնակիցների 46.5%-ն ասել է, որ իրենց վիճակը ֆինանսապես ավելի է վատացել, իսկ 19.4%-ը պատասխանել է, որ որևէ կերպ ազդեցություն չի թողել:
Ըստ հետազոտության` 2019թ. Թուրքիայի բնակչությունը երկրի ամենակարևոր խնդիրներից է համարում ահաբեկչությունը, գործազրկությունը, կյանքի թանկացումը, իսկ 4-րդ տեղում դիտարկում է Թուրքիայում ահաբեկչական համարվող «Ֆեթուլլահական կազմակերպության» (գյուլենական համայնք) «սպառնալիքը»:
Քաղաքացիների 12.9%-ն է միայն գոհ սիրիացի փախստականներից, իսկ 51.6%-ի դժգոհությունը մեկնաբանվում է հետևյալ կերպ. «սիրիացի փախստականները հակված են հանցագործությունների»:
Բնակչության 70.9-ի չի հավատում, որ սիրիացի փախստականները կվերադառնան իրենց երկիր, իսկ 86.1%-ը ընդգծում է, որ սիրիացի փախստականներին չէր ընդունի աշխատանքի:
Աղբյուրը՝ ermenihaber.am


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարում...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...