Լեհաստանի ՊՆ-ն տարածաշրջանի համար գլխավոր սպառնալիք է համարում Ռուսաստանին
Լեհաստանի անվտանգության համար շատ կարեւոր է ՆԱՏՕ-ին եւ Եվրոպական միությանն անդամակցելը։ Տարածաշրջանում անկայունության գլխավոր աղբյուրը Ռուսաստանն է։ Այս մասին ասվում է Լեհաստանի Հանրապետության պաշտպանական կոնցեպցիայում, որը ներկայացրել է երկրի պաշտպանության նախարարությունը։
Փաստաթուղթը, մասնավորապես, նախատեսում է պետության տարածքում պաշտպանունակության մեծացում, ինչպես նաեւ հրամանատարության համակարգի փոփոխություններ։ Բացի այդ, կոնցեպցիան առաջարկում է ռազմաօդային ուժերի մոդեռնիզացում, հրետանու ամրապնդում։
Փաստաթղթի հեղինակների համար ամենակարեւորը տարածքի պաշտպանությունն է, սակայն նրանք կարեւորում են նաեւ դաշնակիցների հետ արտասահմանում գործողություններին մասնակցությունը։
Բացի այդ, փաստաթղթում ասվում , թե երկրի անվտանգության ապահովման հիմնական միջոցը Զինված ուժերն են։ Սակայն, ըստ հեղինակների, ազգային անվտանգությունը կախված է ոչ միայն պետության պաշտպանվելու հնարավորությունից, այլեւ, օրինակ, էներգիայի մատակարարման անվտանգությունից։
Տարածաշրջանում Մոսկվայի համակամարտություն բորբոքելը՝ ՆԱՏՕ-ի մեկ կամ մի քանի անդամ երկրների մասնակցությամբ, իրական հեռանկար է։
Կոնցեպցիայում անվտանգության գլխավոր սպառնալիքների ու մարտահրավերների թվում նշվում է նաեւ ՌԴ-ի ագրեսիվ քաղաքականությունը, որը ձգտում է ամրապնդել իր դիրքերը՝ խախտելով միջազգային իրավունքը, փորձելով ապակայունացնելու արեւմտյան կառույցները (ՆԱՏՕ եւ ԵՄ), ինչպես նաեւ միջատլանտյան կապերի թուլացմամբ։
«Հատկապես անհանգստության տեղիք են տալիս քաղաքական նպատակներին հասնելու համար ՌԴ-ի՝ զինված ուժերն օգտագործելը»,-պնդում են փաստաթղթի հեղինակները՝ վկայակոչելով Վրաստանի հետ պատերազմն ու Ուկրաինայի տարածքի մի մասի բռնակցումը։
Կոնցեպցիայի համաձայն՝ ՌԴ-ն «ՆԱՏՕ-ի արեւելյան ճակատի սահմաններին անկայունության գլխավոր աղբյուրն է», որն ազդեցություն ունի նախկին ԽՍՀՄ պետությունների վրա։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ