ԱՄՆ զինված ուժերը հարձակումից 2 ժամ առաջ արդեն տեղյակ էին Իրանի օդային հարվածի մասին
ԱՄՆ զորքերին նախազգուշացրել են դեպքից երկու ժամ առաջ իրանական կողմի մոտալուտ հարձակման մասին. նրանք թաքնվել են բունկերներում, հայտնում է CNN-ը:
Աին ալ-Ասադի ռազմական ավիաբազաները տեղեկացրել են մոտալուտ հարձակման մասին: Ինչպես պարզել է հեռուստաալիքը, զինծառայողների մեծ մասն անմիջապես փախել է հենակետից, իսկ մյուսները հարվածների մեկնարկից մի քանի ժամ առաջ ապաստան են գտել բունկերներում:
«Ամերիկյան զորքերը գիտեին, որ իրենց հենակետը գրոհելու են: Բայց նրանք չգիտեին, թե դա ինչ հարձակում է լինելու»,- հայտնում է հեռուստաալիքը:
Սպաները «հրաշք» են համարում, որ պայթյունի հետևանքով ոչ ոք չի տուժել: Որոշ հրթիռներ բունկերներից ընդամենը մի քանի մետր են հեռու ընկել: Ըստ նրանց, իրանական ավիահարվածները տևել են մոտ երկու ժամ և թիրախավորել են միայն ավիաբազայի ամերիկյան տարածքները:
Արաբական դիվանագիտական աղբյուրը CNN- ին հայտնել է, որ Իրաքը նախազգուշացրել էր ԱՄՆ-ին, թե «որ հենակետերն են հարվածի տակ լինելու»:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարում...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...