ԱՄՆ-ը ծրագրել էր սպանել իրանցի մեկ այլ հրամանատարի՝ Եմենում The Washington Post
«Ալ-Քուդս» հատուկ նշանակության ուժերի ղեկավար, գեներալ Քասեմ Սուլեյմանիի սպանության օրը ԱՄՆ զինված ուժերը փորձել են չեզոքացնել Եմենում իրանական մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյայի, հայտնում է The Washington Post-ը՝ հղում անելով աղբյուրներին: Խոսքը Աբդուլլա Ռեզա Շահլայիի՝ ֆինանսական մասնագետի և «Քուդսի» հիմնական հրամանատարի մասին է: Սակայն Վաշինգտոնին չի հաջողվել սպանել նրան, գրում է թերթը:
Հրապարակման համաձայն, Աբդուլլա Ռեզա Շահլայիին վերացնելու փորձերը կարող են հետագայում ևս կրկնվել: ԱՄՆ վարչակազմը կարծում է, որ նա մասնակցել է ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների դեմ մի շարք հարձակումների: Ներկայումս գործողությունը մնում է գաղտնագրված: Դա, ամենայն հավանականությամբ, կապված է ԱՄՆ զինծառայողների ձախողման հետ, հավելել են աղբյուրները, եթե Շահլայիին վերացնելը հաջողվի, Միացյալ Նահանգները կխոսեն այդ մասին:
Հիշեցնենք, որ Քասեմ Սուլեյմանին սպանվել էր հունվարի 3-ին՝ ԱՄՆ օդային հարձակման ժամանակ: Հունվարի 8-ին Իրանը հարձակվել է իրաքյան Ասադի և Էրբիլի երկու ամերիկյան ռազմակայանների վրա: Այսպես իշխանությունները արձագանքեցին Բաղդադում Իրանի գեներալ Քասեմ Սուլեյմանիի սպանությանը:
Կարդացե՜ք նաև
Իրանցի գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանության հետեւանքները Հայաստանի եւ տարածաշրջանի համար


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարում...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...