Իրանցի զինվորականները խնդրել էին դադարեցնել քաղաքացիական օդանավերի չվերթներն ԱՄՆ ավիաբազայի հրթիռակոծման ժամանակ
Իրանցի զինվորականները ուկրաինական Boeing-ի կործանումից առաջ խնդրել էին դադարեցնել քաղաքացիական ինքնաթիռների չվերթներն Իրաքում ամերիկյան ավիաբազայի ուղղությամբ հասցվող ավիահարվածների ժամանակ, սակայն նրանց պահանջը մի շարք պատճառներով չի իրականացվել:
РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» ռազմատիեզերական ուժերի հրամանատար, գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն:
«Մենք պահանջել ենք դադարեցնել ինքնաթիռների երթևեկությունը Այն ալ-Ասադ բազայի ուղղությամբ իրականացվող հարձակման ժամանակ, սակայն դա տեղի չի ունեցել մի շարք պատճառներով»,- հրամանատարին մեջբերում է «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերությունը:
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Իրանը խոստովանել է իր մեղքը 176 մարդու կյանք խլած ավիաաղետում՝ հայտնելով, որ օդանավը սխալմամբ խոցվել է իրանական օդուժի կողմից: Ուկրաինական ավիաուղիներին պատկանող ինքնաթիռը կործանվել է չորեքշաբթի առավոտյան Թեհրանում՝ օդ բարձրանալուց կարճ ժամանակ անց:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարում...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...