Ավստրալիայում տեղացած անձրևից երջանկացած փոքրիկի լուսանկարները տարածվել են համացանցում (լուսանկարներ, տեսանյութ)
Ավստրալիայում ամիսներ տևած երաշտից հետո, երկրի որոշ հատվածներում անձրևներ են տեղացել, որոնք օրհնության նման մի բան են թվացել ոչ միայն Ավստրալիայի բնակիչների, այլ նաև աշխարհի տարբեր անկյուններից Ավստրալիայում մոլեգնած անտառային հրդեհներով հետաքրքրվողների և անհանգստացածների համար, հայտնում է Daily Mail պարբերականը:
Համացանցում լուսանկարներ են տարածվել, որոնցում անձրև տեսած և դրանից երջանկացած Արչի Սաունդերս անունով երկու տարեկան փոքրիկը հոր հետ անձրևի ու դրա հետևանքով գոյացած ցեխի հետ է խաղում:
Փոքրիկի մայրը` Նկալա Ֆրոսթը պատմել է, որ իրենց շրջանում` Նոր Հարավային Ուելսում, ամիսներ շարունակ անձրև չէր եկել, իսկ փոքրիկն ընդամենը մի քանի անգամ է այն տեսել:
«Շատ ուրախ ենք, որ մեր զվարճալի լուսանկարները լրատվամիջոցների և սոցիալական կայքերի շնորհիվ ժպիտներ պարգևեցին մեր ընկերներին, ընտանիքին, իսկ հիմա արդեն շատ այլ մարդկանց»,- հավելել է մայրը:
Շաբաթվա սկզբին երկրի օդերևութաբանական բյուրոն հայտնել էր, որ 2019 թվականն Ավստրալիայի համար ամենաչոր և շոգ տարին է եղել:


















































«Դեպի լույս» և «Կանչ» երգչախմբերը՝ խմբավար Վարդուհի Խաչատրյանի ղեկավարությամբ, շարունակում են իրենց ...
Ովքե՞ր են ներկա գտնվել Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքին (տեսանյութ)
Առկա տարաձայնությունների մասին լուրերը բոլորովին անհիմն են և կեղծ
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Արսեն Սաֆարյանի դստեր՝ Էլենի հարսի պարը Սոֆի Դեւոյանի մասնակցությամբ
Արփինե Սարգսյանն անդրադարձել է հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպին
Քննիչ հանձնաժողովը նիստ կգումարի
Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Մաչադոն վերադարձել է հայրենիք
Ռեալն իսկապես լավ խաղաց. Հանս-Դիտեր Ֆլիկ
1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվություն