Թուրքիան հույս է հայտնել, որ Ռուսաստանը կհամոզի Հաֆթարին ընդունել Լիբիայում հրադադար հայտարարելու որոշումը
Անկարան ակնկալում է, որ ՌԴ-ն կարող է ազդեցություն ունենալ Լիբիայի ազգային բանակի ղեկավար Խալիֆ Հաֆթարի վրա և նրան համոզել միանալ Լիբիայում զինադադարին, հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն, գրում է ria.ru-ն:
Ավելի վաղ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը համաձայնեցրել էին Լիբիայի վերաբերյալ միասնական դիրքորոշումը և բոլոր կողմերին կոչ էին արել հունվարի 12-ի ժամը 00:00-ից դադարեցնել կրակը և անմիջապես նստել բանակցությունների սեղանի շուրջ:
«ՌԴ և Թուրքիայի նախագահները տետատետ հանդիպումից հետո, բանակցությունները շարունակել են ՊՆ և ԱԳՆ ղեկավարների հետ և հանդես են եկել Լիբիայում հրադադարի մասին համատեղ հայտարարությամբ: Մենք հայտարարել ենք, որ կփորձենք ազդել Ֆայեզ Սարաջի, ռուսական կողմը՝ Հաֆթարի որոշումների վրա: ՌԴ-ից մեր ակնկալիքն այն է, որ, ինչպես իրենք խոստացել են, Հաֆթարին հորդորեն միանալ հրադադարին»,- լրագրողների հետ զրույցում ասել է Չավուշօղլուն:
Լիբիայում երկիշխանություն է տիրում՝ արևելքում իշխում է ընտրված խորհրդարանը, իսկ Տրիպոլիում, այսինքն՝ արևմուտքում, ՄԱԿ-ի և ԵՄ-ի աջակցությամբ կազմավորված կառավարությունը: Արևելյան հատվածի իշխանությունները գործում են Տրիպոլիից անկախ և համագործակցում են լիբիական ազգային բանակի հետ:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարում...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...