«Կաշխատենք այդ ուղղությամբ». Եվգենի Պետրոսյանի «կինը» պատասխանել է հումորիստին երեխաներ պարգևելու մասին հարցին
Ռուսաստանաբնակ հայտնի հումորիստ Եվգենի Պետրոսյանի օգնական և, ենթադրաբար, նրա ներկայիս կին Տատյանա Բրուխունովան Instagram սոցիալական կայքի իր էջում պատասխանել է երեխաների մասին հետևորդների տված հարցին:
Հետևորդներից մեկը 30-ամյա Բրուխունովային առաջարկել է 74-ամյա Պետրոսյանին 5 զավակ պարգևել, նա էլ պատասխանել է. «Հի՞նգ, շնորհակալ եմ, կաշխատենք այդ ուղղությամբ», մեջբերում է ռուսական «РЕН ТВ» հեռուստաալիքը:
Այժմ Տատյանա Բրուխունովան հանգստանում է Ֆինլանդիայում:
Եվգենի Պետրոսյանի հինգերորդ ամուսնության մասին տեղեկությունը լրատվամիջոցներում տարածվել է 2019 թվականի վերջին: Ըստ լրատվամիջոցների` զույգը գաղտնի ամուսնացել է դեկտեմբերի սկզբին: Դրան նախորդել է Ելենա Ստեպանենկոյի հետ սկանդալային բաժանումը: Զույգը դեռևս վաղուց է բաժանվել, սակայն ունեցվածքը կիսելու վերաբերյալ անհամաձայնությունները շարունակվում են:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ է վարել Կատարի միջնորդների հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Հանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվություն