Պակիստանի ավիացիայի նախարարը դատապարտել է գեներալ Սուլեյմանիի սպանությունը
Պակիստանի ավիացիայի նախարար Ղուլամ Սարվար Հանը դատապարտել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Կուդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանությունը, հաղորդում է ԻՌՆԱ-ն:
Լրագրողների հետ զրույցում Հանը մտահոգություն է հայտնել Պարսից ծոցում լարվածության առնչությամբ եւ հայտարարել, որ լարվածությունը լուրջ բարդություններ կստեղծի Պակիստանի համար:
Նա դատապարտել է Բաղդադում ԱՄՆ-ի գործողությունները, որոնց հետեւանքով սպանվել է Սուլեյմանին: Նա նշել է, որ այդպիսով տարածաշրջանի իրավիճակը սպառնալիքի տակ է գտնվում:
«Այս աշխարհում կան որոշ կանոններ: Մեծ նշանակություն ունեցող անձանց պաշտպանությունն այդ կանոններից մեկն է»,- նշել է Պակիստանի ավիացիայի նախարարը:
Հունվարի 3-ի գիշերը ԱՄՆ-ը Բաղդադի օդանավակայանի շրջանում գործողություններ է անցկացրել, որոնց հետեւանքով սպանվել են Ղասեմ Սուլեյմանին եւ Իրաքում շիական աշխարհազորայինների հրամանատարի տեղակալ Աբու Մահդի ալ-Մուխանդիսը, որոնց Վաշինգտոնում համարում են 2019 թվականի դեկտեմբերի 31-ին Բաղդադում ԱՄՆ դեսպանատան վրա հարձակման կազմակերպիչներ:
Իրանի հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեին խոստացել է վրեժ լուծել Սուլեյմանիի սպանության համար: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է Իրանում 52 օբյեկտների ուղղությամբ «արագ եւ ուժեղ հարված հասցնել», եթե հարձակման ենթարկվեն ամերիկացիները:
Միջազգային հանրությունն ԱՄՆ-ին եւ Իրանին զսպվածության կոչ է արել:
Կարդեացե՜ք նաև
Իրանցի գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանության հետեւանքները Հայաստանի եւ տարածաշրջանի համար


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարում...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...