Իրանը Պոմպեոյին «ամբարտավան ծաղրածու» է անվանել` Սուլեյմանիի մասին խոսքերի պատճառով (լուսանկարներ)
Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆը ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին «ամբարտավան ծաղրածու» է անվանել ի պատասխան վերջինիս այն հայտարարությանը, որ Իրաքի քաղաքացիները ուրախանում են Բաղդադում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանությամբ, գրում է Daily Mail-ը:
Պոմպեոն հունվարի 3-ին հայտարարել էր, որ իրաքցիները «փողոցներում պարում են իրենց ազատության համար»: Նրա խոսքով՝ իրաքցիները երախտապարտ են Սուլեյմանիի սպասնության համար:
«24 ժամ առաջ ամբարտավան ծաղրածուն, որը ներկայանում է որպես դիվանագետ, հայտարարել է, որ մարդիկ պարում են Իրաքի փողոցներում»,- Twitter-ում գրել է Զարիֆը:
Իր գրառման մեջ նա չի նշել Պոմպեոյի անունը, սակայն հավելել է, որ «այսօր Իրաքում մեր հազարավոր եղբայրները և քույրերը պատասխանել են այդ մարդուն»:
Իր գրառման վերջում Զարիֆը հայտարարել է նաև «Արևմտյան Ասիայում ԱՄՆ-ի թշնամական ներկայության ավարտի մասին»:
Իրանի ԱԳ նախարարի թվիթերյան գրառումը ուղեկցվել է հինգ լուսանկարներից բաղկացած ֆոտոկոլաժով:
Հիշեցնենք, որ հունվարի 3-ին Բաղդադում սպանվել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սուլեյմանին: Գեներալի սպանությունից հետո Իրանի ԱԳՆ է կանչվել Շվեյցարիայի դեսպան Մարկուս Լեյթները, որը ներկայացնում է ԱՄՆ շահերը Թեհրանում:
Հաղորդվում է նաև, որ ԱՄՆ Զինված ուժերը բարձր մարտունակության են բերվել իրանցի գեներալի սպանությունից հետո:
Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին խոստացել է վրեժ լուծել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանության համար:
Ավելի ուշ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ հրամայել է սպանել Սուլեյմանիին, որպեսզի կանխի պատերազմը՝ հավելելով, որ գեներալը ամերիկացիների վրա «չարաբաստիկ» հարձակումներ է ծրագրել:
«Անցած գիշեր մենք միջոցներ ձեռնարկեցինք, որպեսզի դադարեցնենք պատերազմը։ Մենք ոչ մի գործողություն չենք ձեռնարկել պատերազմ սկսելու համար»,- հայտարարել էր ԱՄՆ նախագահը:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարում...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...