Թուրքիան դժգոհ է EastMed գազատարի շինարարության համաձայնագրից
Թուրքիան դատապարտում է EastMed գազատարի շինարարության համաձայնագիրը, որը ստորագրվել է Իսրայելի, Կիպրոսի եւ Հունաստանի կողմից, ասվում է երկրի ԱԳՆ մամուլի քարտուղար Համի Աքսոյի հայտարարությունում, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
«Համաձայնագրի ստորագրումը EastMed գազատարի նախագծի վերաբերյալ անիմաստ քայլերի նոր օրինակ է, որոնք փորձում են անտեսել մեր երկիրն ու Հյուսիսային Կիպրոսը տարածաշրջանում։ Ոչ մի նախագիծ, որն անտեսում է Թուրքիային, եւ որն ունի Արեւելյան Միջերկրածովի ամենաերկար ափամերձ տարածքը, եւ կիպրացի թուրքերին, որոնք հավասար իրավունքներ ունեն Կիպրոս կղզու բնական պաշարների հանդեպ, հաջող չի լինի»,- ասվում է Աքսոյի հայտարարությունում։
Հայտարարությունում նշվում է, որ Թուրքիան «ամենախնայողական եւ անվտանգ երթուղին է Արեւելյան Միջերկրածովի բնական պաշարների տարանցման համար դեպի եվրոպական շուկաներ»։ «Չնայած դրան, համագործակցության դռները փակելը ինչպես մեզ, այնպես էլ կիպրացի թուրքերի համար իրականում ակնհայտ նշան է այն բանի, որ որոշ երկրներ հետապնդում են արատավոր քաղաքական նպատակներ»,- ասվում է փաստաթղթում։
Նախօրեին երեք երկրներն Աթենքում ստորագրել են միջպետական համաձայնագիր EastMed գազատարի շինարարության մասին Արեւելյան Միջերկրածովից գազը մայրցամաքային Եվրոպա հասցնելու համար։ Համաձայնագիրը ստորագրել են Իսրայելի էներգետիկայի նախարար Յուվալ Շտայնիցը, Կիպրոսի էներգետիկայի նախարար Գեորգիոս Լակոտրիպիսը եւ Հունաստանի էներգետիկայի նախարար Կոստիս Խաձիտակիսը։ Արարողությանը ներկա էին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադեսը եւ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...