ԵՄ-ն մտահոգություն է հայտնել Լիբիայի հակամարտությանը միջամտելու Թուրքիայի որոշման առնչությամբ
Եվրամիությունը լրջորեն մտահոգված է Թուրքիայի իշխանությունների՝ Լիբիայում տիրող հակամարտությանը միջամտելու որոշմամբ և կարծում է, որ այդ քայլը կարող է հանգեցնել երկրում իրավիճակի հետագա ապակայունացման: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության հաղորդագրության մեջ:
«ԵՄ-ն խիստ մտահոգված է Թուրքիայի որոշմամբ՝ միջամտելու հակամարտությանը: Աջակցությունը նրանց, ովքեր այնտեղ պայքարում են, կհանգեցնի երկրում և տարածաշրջանում իրավիճակի հետագա ապակայունացմանը միայն: ՄԱԿ-ի զենքի էմբարգոն պետք է պահպանվի բոլորի կողմից»,- ասվում է Եվրահանձնաժողովի մամլո ծառայության ներկայացուցիչ Փիթեր Ստանոյի թվիթերյան հաղորդագրության մեջ:
Ստանոն հավելել է, որ Լիբիայի հակամարտությանը խաղաղ կարգավորումից բացի այլընտրանքային լուծում չի կարող լինել:
Հիշեցնենք, որ հինգշաբթի Թուրքիայի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ օրենք է ընդունել թուրքական զորքերը Լիբիա ուղարկելու մասին:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարում...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը