Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ստեփանավանում կարկուտից տուժածների վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին. հայտարարություն Փարիզում այսօր կանխատեսվում է մինչեւ 41°C. եղանակային «կարմիր» վտանգ` Եվրոպայում Բրյուսելում ընդունել են «Թալիբան»-ի պատվիրակությանը 30-ից 100 տարվա բանտարկություն՝ ներգաղթային կենտրոնի վրա հարձակման համար Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ Հուլիսի 1-ից չվճարված հարկային պարտավորությունների դեպքում նախ կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման և արգելանքի միջոցներ. ՊԵԿ Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից բացահայտվել են ընտրակաշառք տալու հերթական դեպքերը Տիչինայի փողոցի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել Ղալիբաֆը ժամանել է Բաքու Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել արգելափակումից․ նա հոսպիտալացվել է Վահագն Վիշապաքաղ հուշարձանը վերաբացվել է Երևանի կենտրոնում

Ստեփանավանում կարկուտից տուժածների վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին. հայտարարությունՓարիզում այսօր կանխատեսվում է մինչեւ 41°C. եղանակային «կարմիր» վտանգ` ԵվրոպայումԲրյուսելում ընդունել են «Թալիբան»-ի պատվիրակությանը30-ից 100 տարվա բանտարկություն՝ ներգաղթային կենտրոնի վրա հարձակման համարԿասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄՀուլիսի 1-ից չվճարված հարկային պարտավորությունների դեպքում նախ կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման և արգելանքի միջոցներ. ՊԵԿՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետՍպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազիՀակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից բացահայտվել են ընտրակաշառք տալու հերթական դեպքերըՏիչինայի փողոցի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել
Ղալիբաֆը ժամանել է Բաքու
Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել արգելափակումից․ նա հոսպիտալացվել էՎահագն Վիշապաքաղ հուշարձանը վերաբացվել է Երևանի կենտրոնումՏավուշի մարզի տարբեր բնակավայրերում գազանջատումներ կլինենԱՄՆ Սենատն Իրանի դեմ Թրամփի ռազմական լիազորությունների սահմանափակող բանաձև է ընդունելՇախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է երեք խաղափուլԱՄՆ-ում մեկնարկել է Իսրայելի և Լիբանանի միջև բանակցությունների հերթական փուլը. Times of IsraelՄունդիալ-2026. Պորտուգալիան խոշոր հաշվով հաղթեց ՈւզբեկստանինCAFSEP ծրագրի շրջանակում` այցեր ՀՀ Շիրակի և Տավուշի մարզերի ընտրված բնակավայրեր Ֆրանսիայում քառասուն մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգիցՊապոյանը ՀՀ-ում ԵՄ դիվանագիտական ներկայացուցիչների հետ քննարկել է հայկական արտադրանքի արտահանումների ընդլայնման հարցերըՏեղի է ունեցել Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման խորհրդի նիստըՁերբակալվել է Ավետիք ՉալաբյանըԲրյուսելում քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունների ընդլայնման հարցերՄիգրացիոն ոլորտի բարեփոխումների շրջանակում՝ ՀՀ մի շարք բնակավայրերում կառուցվում են սպասարկման նոր գրասենյակներԱդրբեջանի տարածքով տարանցմամբ ցորենի հերթական խմբաքանակն է ուղարկվել ՀայաստանՍևծովյան տարածաշրջանի և Հարավային Կովկասի կապակցվածության համար ԵՄ-ն ակնկալում է ներգրավել մինչև 2 միլիարդ եվրոՈւկրաինայի հարվածները ՌԴ քաղաքացիական ենթակառուցվածքներին չեն կարող ազդել ռազմաճակատի իրավիճակի վրա. ՊուտինՀայաստանն ու ԵՄ-ն ստորագրել են մտադրության նամակներ սահմանային և ճանապարհային ծրագրերի վերաբերյալՀունիսի 22-23-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտվել են 126 հանցագործությունՊապիկյանը «Զառ» ուսումնական կենտրոնում դիտարկել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության ընթացքըԿարևորվել է անչափահասների իրավունքների պաշտպանության ոլորտում միջազգային համագործակցության դերըՔննարկվել են Հայաստանի ու Իրանի սահմանային թողունակության աճին միտված հարցերՀայաստանում կա արդարադատության հսկայական պահանջ, և այն իրականացվելու է. Ռուբինյանի ելույթը ԵԽԽՎ-ումՈվքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից. մանրամասներ«Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթը» Հայաստանի համար կարևոր հարթակ է՝ ներկայացնելու երկրի բնապահպանական օրակարգըԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումՀամբարձում Մաթևոսյանը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային կոնգրեսինՔաղաքապետարանում կանայք հետ չմնացին տղամարդկանցից (տեսանյութ)Հատուկ պահ Նորվեգիայի հավաքականի խաղացողների եւ երկրպագուների միջեւ (տեսանյութ)Քաղաքական գործիչներն ու ուժերը իրավապահների խոշորացույցի տակԳյումրին մեծ ճանապարհաշինության շեմին է․ մեկնարկել են լայնածավալ նախապատրաստական աշխատանքները3 անձի կողմից 5.5 կգ թմրամիջոցի ապօրինի իրացման փորձի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՌեալը պատրաստ է բաժանվել 80 մլն եվրոյով գնված աստղիցՀայ և թուրք պաշտոնյաները քննարկել են տարածաշրջանային կապուղիների զարգացման հնարավորություններըԱմենուժեղ հարվածները քաղաքացիական բնակչության դեմ գրանցվել է մեկ ամիս առաջ․ ուկրաինական թեման ՄԱԿ ԱԽ-ումԳատուզոն վերադառնում է Ա ՍերիաՈւրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. PoliticoԿարճատև անձրև ու ամպրոպ․ ջերմաստիճանը կնվազի 4-5, ապա կբարձրանա 2-3 աստիճանովԵրևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվում է
Հարեվաններ

Ո՞վ էր Ղասեմ Սոլեյմանին

Իրանում գեներալ-մայոր Ղասեմ Սոլեյմանին, որը զոհվել է Բաղդադում ԱՄՆ ՌՕՈւ ավիահարվածի հետեւանքով, կենդանի լեգենդ է համարվում։ Իրանցիները նրան աստվածացնում են, թշնամիները վախենում են նրանից ու ատում, նրան համարում էին Մերձավոր Արեւելքի «գորշ կարդինալ»։ Իսրայելն ու ԱՄՆ-ը քանիցս փորձել են սպանել նրան։ Միեւնույն ժամանակ, գեներալի մասին հայտնի է շատ քիչ բան։ Մենք փորձեցինք տեղեկություն հավաքել այդ արտասովոր մարդու մասին, որի համար դրախտ էր մարտադաշտը հանուն իր երկրի։

Ղասեմ Սոլեյմանին ծնվել է 1957 թվականի մարտի 11-ին Իրանի արեւելյան Ռաբոր գյուղում, աղքատ գյուղացու ընտանիքում։ Տասներեք տարեկանում հոր գյուղատնտեսական վարկը վճարելու համար ազգականի հետ գնում է Քերման (Իրան)՝ փող աշխատելու, որտեղ աշխատել է ծայրամասային դպրոցի շինհրապարակում։ 1979-ին միացել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին (ԻՀՊԿ), որտեղ անցել է երիտասարդ մարտիկների 45-օրյա դասընթացներ։

1998-ին դարձել է «Կուդս» հատուկ ստորաբաժանման հրամանատար, որը պատասխանատու է ռազմական եւ գործակալական հետախուզության, ինչպես նաեւ դիվերսիոն գործունեության համար Իրանի սահմաններից դուրս եւ ենթարկվում է հանրապետության գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին։

2007-ին Ղասեմ Սոլեյմանին ներառվում է իրանցի զինվորականների եւ քաղաքական գործիչների ՄԱԿ պատժամիջոցների ցուցակում, որոնց արգելվում է դուրս գալ երկրից։

Երբ Սադամ Հուսեյնը 1980 թվականի սեպտեմբերի 22-ին ներխուժեց Իրան, Ղասեմ Սոլեյմանին լեյտենանտ էր ԻՀՊԿ շարքերում։ Բայց մարտական գործողությունները սկսվելուց շատ չանցած շուտով աչքի ընկավ հիմնականում շնորհիվ համարձակ հետախուզական գործողությունների թշնամու թիկունքում։ Դրա շնորհիվ նա արագ առաջ գնաց եւ 30 տարեկանում դարձավ «Թարալլահ» 41-րդ հետեւակային դիվիզիայի հրամանատարը։

Քաղաքական գործիչների շարքում նա համարվում է ականավոր ստրատեգ եւ հատուկ գործողությունների կազմակերպիչ, ինչպես նաեւ լայն գործակալական ցանցի ստեղծող Մերձավոր Արեւելքում՝ շիական համայնքների հիման վրա։

Սոլեյմանին, որը կյանքի մեծ մասն անցկացրել է արտասահմանում գաղտնի գործողություններ իրականացնելով, 2016-ին Իրանի ազգային հերոսի հեղինակություն ձեռք բերեց։ Նրա մասին նկարահանում են վավերագրական եւ գեղարվեստական ֆիլմեր, գրում երգեր, նրան նվիրում են վաստակած պարգեւներ եւ մարզական մրցանակներ։ Գեներալի հրապարակային ելույթների հավաքածուի առաջին տիրաժը գրախանութներում սպառվեց տառացիորեն հաշված օրերի ընթացքում։

Հարեւան երկրների քաղաքական գործիչների շարքում եւ Ամերիկայում նա հայտնի է որպես «խորաթափանց եւ վախեցնելու չափ խելացի ստրատեգ», դիվերսիոն-հետախուզական գործողությունների կազմակերպիչ, որը լայն գործակալական ցանց է ստեղծել ողջ տարածաշրջանում շիա համայնքի վրա հենվելով։ Ինչպես The New Yorker ամսագրին ասել է Իրաքում ԿՀՎ նախկին աշխատակից Ջոն Մագուայրը, «այսօրվա դրությամբ Սոլեյմանին ամենահզոր դեմքն է Մերձավոր Արեւելքում, եւ ոչ ոք նրա մասին ոչինչ չի լսել»։

Իրանում Սոլեյմանիի ազդեցությունը մեծ էր նաեւ սիրիական հակամարտությունից առաջ, որը նրան վերածեց քաղաքական «սուպերաստղի»։ Գեներալը վայելում է Իրանի գերագույն ղեկավար Ալի Խամենեիի վստահությունը, որին Սոլեյմանին ենթարկվում է ուղղակիորեն։ Խամենեին նրան անվանում է «կենդանի նահատակ» (այսինքն՝ արժանի բարձրագույն պարգեւի իսլամական դրախտում) իսլամական հեղափոխության մեջ ունեցած ավանդի համար։ Ջոն Մագուայրը The New Yorker-ի լրագրողներին ասել է, որ իրանցի գեներալը, չնայած ֆորմալ կրթության բացակայությանը, կարդացած եւ բանիմաց մարդ է, ավելի ինտելիգենտ, քան նրա շրջապատը, եւ ունի «զուսպ հմայք»։

Այն հազվադեպ օրերին, երբ գեներալ Ղասեմ Սոլեյմանին գալիս է Թեհրան, միջին տարիքի պաշտոնյայի չափավոր կյանք է վարում։ «Նա ամեն օր արթնանում է ժամը չորսին եւ անկողին մտնում երեկոյան ինն անց կեսին»,- ասում է նրա ծանոթներից մեկը։- «Նա հարգալից վերաբերմունք ունի կնոջ հանդեպ եւ երբեմն նրա հետ զբոսնում է այգում, նա երեք որդի եւ երկու դուստր ունի, որոնց համար խիստ, բայց սիրող հայր է»։ Բայց ընտանեկան երջանկությունը միշտ երկար չի տեւում։ Նա առաջնորդվել է հայրենասիրությամբ, անկախության ձգտմամբ եւ պայքարի սիրով։ Եվ դրա համար ամեն անգամ, երբ Իրանի վրա ամպեր են կուտակվում, գեներալը նորից լքում է իր տունը։ «Սովորաբար մարդկանց պատկերացմամբ դրախտը դյութիչ գեղեցիկ բնապատկեր է, առվակների խոխոջ, գեղեցիկ կանայք։ Բայց կա նաեւ դրախտի այլ տեսակ, դա մարտադաշտն է»,- ասել է նա հարցազրույցներից մեկում։ Եվ շարունակել է. «Քո երկրի համար մարտից հետո»։

2019-ին Foreign Policy-ն Ղասեմ Սոլեյմանին գլոբալ մտածողների վարկանիշում զբաղեցրել է առաջին հորիզոնականը պաշտպանություն եւ անվտանգություն կարգում։ «Ղասեմ Սոլեյմանին արդեն երկու տասնամյակ ղեկավարում է Իրանի գաղտնի ռազմական գործողությունները, բայց նրա դերը երբեք այնքան մեծ չի եղել, որքան այսօր։ Նա նաեւ դարձել է Իրանի արձագանքի հրապարակային դեմքը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքների համար։ «Մենք ձեր կողքին ենք, այնքան մոտ, որ անգամ չեք էլ պատկերացնում»,- նախազգուշացրել է Սոլեյմանին 2018-ի հուլիսին»,- նշվում է FP-ի հրապարակման մեջ։

Քանի անգամ են մահափորձ կատարել լեգենդար գեներալի դեմ՝ ճշգրիտ ասել դժվար է։ 2018-ին իսրայելական լրատվամիջոցները շտապեցին տեղեկացնել, թե Սուլեյմանին մահացել է Իսրայելի ՌՕՈւ ավիահարվածներից Դամասկոսի շրջանում, բայց այդ տեղեկությունը հերքվեց։

Անցած տարվա հոկտեմբերին Իրանի հետախուզությունը տեղեկացրեց Սոլեյմանիի դեմ մահափորձի խափանման մասին։ Ինչպես տեղեկացրել էր Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետախուզական վարչության պետ Խոջաթոլեսլամ Հոսեյն Թաեբը, ահաբեկիչների խումբը Իրան էր մտել անցած ձմռանը։ Նրանք ցանկանում էին տուն գնել մզկիթի կողքին, որը կառուցել էր գեներալ Սոլեյմանիի հայրը Քերմանում (Իրանի հարավ-արեւելք)։ Հետո պետք է անցում փորեին մզկիթի տակ եւ 350-500 կիլոգրամ պայթուցիկ դնեին, որը պետք է պայթեցնեին, երբ գեներալը գար մզկիթ։ Պլանը պետք է իրականացվեր ամռան վերջին, երբ ավանդույթի համաձայն՝ Սոլեյմանին գալիս է մզկիթ Աշուրի եւ Թասուայի սգո արարողությանը։ Բայց ԻՀՊԿ հետախուզության շնորհիվ նրանք բոլորը ձերբակալվեցին մինչ այդ արարողությունները։

Թշնամիներն այնքան համոզված էին արաբ-իսրայելական դավադրության հաջողության մեջ, որ «Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մինչ այդ հայտարարել էր, թե նրանք կսպանեն գեներալ Սոլեյմանիին, բայց դավադրությունը խափանվեց, եւ ահաբեկիչները ձերբակալվեցին ԻՀՊԿ հետախուզական ուժերի կողմից»։

Հորդանանում Իրանի նախկին դեսպան Մոսթաֆա Մոսլեզադեն 2017-ին ասել էր, որ Վաշինգտոնն արդեն 14 տարի ինտրիգներ է հյուսում Սոլեյմանիին սպանելու նպատակով։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը մտադրվել է սպանել Սոլեյմանիին 2003 թվականից։ «Այդ պլանը պաշտոնապես ներկայացվել է ԱՄՆ Կոնգրեսին։ Իրանցի մի շարք դիվանագետների առեւանգումը արտասահմանում տեղի է ունեցել այն պատճառով, որ առեւանգիչները կարծել են, թե նրանց մեջ է գեներալ Սոլեյմանին»,- պնդում է Մոսլեզադեն։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը լեգենդար գեներալին համարում է տարածաշրջանում իր պարտությունների եւ անհաջողությունների պատճառը։

ՌԻԱ «Նովոստի»-ի, Gazeta.ru-ի, Iran.ru-ի, Fars-ի նյութերով

Կարդացե՜ք նաև

Իրանցի գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանության հետեւանքները Հայաստանի եւ տարածաշրջանի համար

Տասնյակ հազարավոր իրանցիներ փողոցներ են դուրս եկել՝ սգալու Ղասեմ Սոլեյմանիի մահը

Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում