Մամեդյարովը հայտարարել է, որ Բաքուն չի ցանկանում ընտրություն կատարել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև
Ադրբեջանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցի ժամանակ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը նշել է, որ Ադրբեջանը ցանկություն չունի ընտրություն կատարելու Եվրասիական տնտեսական միության և Եվրոպական միության միջև: Այս մասին տեղեկացնում է Minval.az կայքը:
«Ադրբեջանը չի մտածում ընտրել «կամ-կամ» սկզբունքով: Մեր արտաքին քաղաքական բոլոր որոշումները թելադրված են առաջին հերթին մեր երկրի զարգացման շահերով: Եվ ամեն մի փորձ` կանգնեցնելու այս կամ այն ընտրության առաջ, դատապարտված է ձախողման, ինչը ցույց է տվել նորագույն պատմությունը, այդ թվում` վերջին տասնամյակի փորձը: Այս իրողությունը հասկանում են անգամ այն ուժերը, որոնք նմանատիպ փորձեր են արել»,-նշել է Ադրբեջանի արտգործնախարարը:
Մամեդյարովը նշել է նաև, որ «Ադրբեջանն արդեն ծանրակշիռ արդյունքների է հասել և՛ հարևան երկրների, և՛ խոշոր աշխարհաքաղաքական գործընկերների հետ իր փոխշահավետ, իրավահավասար համագործակցության շնորհիվ», և ընդլայնելով այդ համագործակցությունը` իրենք կարող են հասնել շատ ավելի լավ արդյունքների:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարում...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը