Օլգա Բուզովան դադարել է թաքցնել բլոգեր Դավիթ Մանուկյանի հետ սիրավեպը
Օլգա Բուզովան վերջապես գտել է իր կանացի երջանկությունը: TNT-ի «Պլան Բ» շոուի եզրափակիչում նա հայտարարել է, որ իր սիրտն արդեն վաղուց ազատ չէ:
«Ես որոշեցի բաց թողնել «պլանը Բ»-ն և անցնել «պլան Դ»-ին: Նրա անունը Դավիթ է: Մենք միասին ենք ապրում»,- խոստովանել է Օլգան Թիմուր Բատրուտդինովին:
Նա չի հերքել, որ խոսքը նույն Դավիթ Մանուկյանի մասին է, Նովոսիբիրսկից 26-ամյա բլոգերի, ում հետ նա ծանոթացել է իր տեսահոլովակի նկարահանումների ժամանակ, որտեղ Օլգան և Դավիթը խաղում են սիրահարների, որոնք բուռն կերպով պարզաբանում են իրենց հարաբերությունները:
Իսկ նրանց միջև ռոմանտիկ հարաբերությունների մասին սկսել են խոսել սոցցանցերում կասկածելի ակտիվությունից հետո. մեկնաբանություններում Մանուկյանը, կարծես իմիջայլոց, սեր էր խոստովանում Բուզովային, իսկ վերջինս նրան պատասխանում էր սրտիկի պատկերներով: Երկար ժամանակ զույգը հանրությանը հայտարարում էր, որ նրանց միջև հարաբերությունները բացառապես բարեկամական են: Իսկ Մանուկյանն ասում էր, որ դա ընդհանրապես համագործակցություն է՝ հայփի համար: Բուզովայի անունն իսկապես կարող է հրաշքներ գործել. Մի քանի շաբաթվա ընթացքում Դավիթի Instagram-ի բաժանորդների թիվը աճել է՝ հասնելով գրեթե 87 հազարի:
«Ես շատ երջանիկ եմ… Ես ոչ ոքի չեմ ասել այս մասին, քանի որ երջանկությունը լռություն է սիրում: Չգիտեմ, արդյոք կհաջողվի դա, քանի որ իմ կյանքը միշտ տեսանելի է»,- պատմել է Օլգան «Պլան Բ» շոուի եթերում:


















































Հավանաբար ԱԱԾ աշխատողները գտել իշխանությանը լոյալ քահանաների, իրենց են դիմել, ինձ չեն դիմել. Տեր Նշա...
Քարից մինչև արձան. Գիտնականները առաջին անգամ ցույց են տվել Զատկի կղզում մոայիի ստեղծումը
Մայր Աթոռի հայտարարությունը
44-օրյա պատերազմը սկսվել է երկու պատճառով․ Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ
54-ամյա Քրիստինա Օրբակայտեն լողազգեստով ցուցադրել է կազմվածքը
«Միսս Անգլիա» մրցույթում առաջին բացահայտ նույնասեռական հաղթողը պատմել է, որ իրեն «ծաղրել են» իր սեռա...
«Հերյուրանք է». Գագիկ Բեգլարյանը՝ Ավինյանի համար ձայներ ապահովելու եւ փողերի լվացման մասին
Խիստ ծանր հիվանդություններից բացի բոլորը պետք է զորակոչվեն բանակ․ Գեղամ Նազարյան
Հայտնի է երկրի ամենախիտ բնակեցված քաղաքը
Քեյթ Միդլթոնը բացահայտել է իր արտաքինի մասին զարմանալի գաղտնիք