Ինչ շքեղ պայմաններում են արքայազն Հարին և կինը նշել Սուրբ ծնունդը (լուսանկարներ)
Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին, նրա կինը՝ Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը, ու որդին՝ Արչին, Սուրբ ծնունդը դիմավորել են թագավորական ընտանիքից հեռու՝ Կանադայում:
Այժմ Daily Mail պարբերականը բացահայտել է, որ ամուսինները կանգ են առել 14,1 մլն դոլար արժողությամբ ճոխ առանձնատանը, որը գտնվում է Վանկուվեր կղզում և պատկանում է ինչ-որ միլիոնատիրոջ:
Հարմարավետ հանգստի համար անհրաժեշտ բոլոր պայմաններով համալրված առանձնատունն ունի ութ ննջասենյակ և գտնվում է ծովափին՝ կղզու ամենագողտրիկ անկյուններից մեկում:
Նշվում է, որ սուրբծննդյան տոներին ընտանիքին է միացել նաև դքսուհու մայրը՝ Դորիա Ռեգլանդը:
Հայտի է, որ արքայազն Հարիի և Մեգան Մարքլի ժամանումը Կանադա հաստատել է երկրի վարչապետ Ջասթին Տրյուդոն՝ ընդգծելով, որ նրանք միշտ էլ ցանկալի հյուր են Կանադայում:
Պարբերականի տվյալներով՝ Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի որոշ անդամներ զույգին կոչ են արել Միացալ Թագավորություն վերադառնալ ու այնտեղ նշել Սուրբ ծնունդը:
Արքայազն Հարիի ավագ եղբայրը՝ արքայազն Ուիլյամը, Սուրբ ծնունդը նշել է Սանդրինգհեմում՝ թագուհու և ընտանիքի մյուս անդամների հետ:


















































Արքայազն Չարլզը դադարել է ֆինանսավորել Հարիին ու Մեգան Մարքլին
Բրիտանական թագավորական ընտանիքի կայքից ջնջվել են Մեգան Մարքլի, արքայազններ Հայրիի եւ Էնդրյուի հաշիվները
Բացահայտվել է, թե ով է արքայական ընտանիքի ամենագեղեցիկ կինը
Հարին և Մեգանը վերադառնում են Մեծ Բրիտանիա
Արքայազն Ֆիլիպը կորոնավիրուսի պատճառով ծննդյան 99-ամյակին խուսափել է մեծ խնջույքից, հրավառությունից
Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ է վարել Կատարի միջնորդների հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Հանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվություն