Շվեդիայի թագավորն իր թոռներից 5-ին զրկել է արքայական տիտղոսից
Շվեդիայի թագավոր Կառլ Գուստավը իր 5 թռներին զրկել է թագավորական տիտղոսներից: Իր որոշումն արքան հիմնավորել է սուրբծննդյան ելույթի ժամանակ:
Ժողովրդին ուղղված իր խոսքում Կառլ Գուստավն ասել է, որ Սուրբ Ծնունդը «խորհելու ժամանակ է»: Այդ խորհրդածությունները վերաբերել են նաև «թագավորական տանը»: Նա հայտարարել է, թե ովքեր են ապագայում իր ընտանիքից հանդես գալու որպես Շվեդիայի ներկայացուցիչներ: Արդյունքում արքայի 5 թռները զրկվել են իրենց տիտղոսներից:
«Հուսով եմ՝ օգտակար կլինի, երբ ի վերջո իր թոռներն իրենք ընտրեն իրենց ապագան: Մեր ընտանիքում 1-ից 7 տարեկան 7 փոքրիկ թոռնիկ կա: Ոչ միշտ է խաղաղ և հանգիստ, սակայն շատ ծիծաղելի է»,- Շվեդիայի թագավորի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը-ը:
Կոչումից զրկված թոռներն արքայի երկու կրտսեր երեխաների՝ արքայազն Կառլ Ֆիլիպի և իր կնոջ ու արքայադուստր Մադլենի և իր ամուսնու զավակներն են: Այսուհետ նրանց երեխաներին արգելված կլինի դիմել «Ձերդ Թագավորական Մեծություն» մակդիրով», չնայած այն հանգամանքին, որ իրենց չեն հեռացրել արքայական ընտանիքից և իրենք պահպանելու են հերցոգի և հերցոգուհու տիտղոսները:
Ապագայում թագավորի սերունդները չեն օգտվի հարկատուների միջոցներից, սակայն կշարունակեն իրականացնել արքայական տոհմի հասարակական պարտավորությունները:
«Արքայազն Ալեքսանդրը, արքայազն Գաբրիելը, արքայադուստր Լեոնորան, արքայազն Նիկոլասն ու արքայադուստր Ադրիանան կշարունակեն մնալ թագավորական ընտանիքի անդամ»,- ասել է թագավորը:


















































Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
Այդ հայտարարությունները օգտակար չեն խաղաղության համատեքստում
Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված գլխավոր համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
KIDS Act օրենսդրական նախաձեռնությունը սահմանում է նվազագույն տարիքային շեմ
Էդգարիկը ոչ մի բարոյական իրավունք չունի․․․ (տեսանյութ)
Երգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ հուզվել է
Իջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված մեքենա
Ճապոնիայում 100 տարեկանից բարձր անձանց թիվը հասել է գրեթե 108 000-ի
Նեղուցն ամբողջությամբ կապաշրջափակվի միայն ԱՄՆ-ի հետ հակամարտության ավարտից հետո