Իրանի իշխանությունները երկու ժամով երկարաձգել են ընտրություններում քվեարկությունը
Իրանի ներքին գործերի նախարարությունը երկու ժամով երկարաձգել է քվերակությունը մայիսի 19 –ին տեղի ունեցող երկրի նախագահական ընտրություններում: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն` վկայակոչելով ՆԳՆ հաղորդագրությունը:
Իշխանություններն ավելի վաղ նշել էին ընտրություններում ընտրողների բարձր ներկայությունը` չբացառելով քվերակության ժամանակի երկարաձգումը: Իրանի ներքին գործերի նախարար Աբդոլռեզա Ռահմանի Ֆազլին նշել է, որ կարելի է քվեարկության ժամանակը երկարաձգել առավելագույնը մինչեւ կեսգիշեր: «ՆԳՆ ղեկավարը հաջողությամբ երկարաձգել է նախագահական ընտրություններում ձայներ ընդունելու ժամանակը երկու ժամով` այսինքն` մինչեւ 20.00-ն»,,-ասվում է նախարարության հաղորդագրությունում:
Իրանում նախագահի թեկնածուները չորսն են` գործող նախագահ Հասան Ռոհանին, այաթոլլահ Իբրահիմ Ռայիսին, նախկին փոխնախագահ Մոստաֆա Հաշեմի-Թաբան եւ պահպանողականների թեկնածու Մոստաֆա Աղա-Մարիսլամը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ