Մոնտանայից մինչև Փարիզ․ որտեղ են Թրամփն ու նրա երեխաներն անցկացրել Սուրբ ծնունդը (լուսանկարներ, տեսանյութ)
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը բազմազավակ հայր է, որին միշտ չէ, որ հաջողվում է Սուրբ ծննդի կապակցությամբ մի հարկի տակ հավաքել իր երեխաներին։
Ինչպես նշում է Daily Mail-ը, նախագահի ավագ դուստրը՝ Իվանկա Թրամփը, որը հրեայի հետ ամուսնության արդյունքում կրոնափոխ է եղել և տարիներ ի վեր չի տոնում Սուրբ ծնունդը, մեկնել է Փարիզ, որտեղից մի քանի ուշագրավ լուսանկարներով է կիսվել։
Իվանկան իր թվիթերյան հետևորդներին շնորհավորել է կաթոլիկների տոնի կապակցությամբ։
Հայտնի է, որ շաբաթվա վերջին Իվանկան ամուսնու՝ Ջարեդ Քուշների հետ կմեկնի Թրամփի ընտանեկան կալվածք՝ «Մար ա Լագո»՝ միանալով ընտանիքի մյուս անդամներին։
Ինչ վերաբերում է նախագահին և առաջին տիկնոջը, ապա նրանք իրենց որդու՝ Բարոն Թրամփի հետ արդեն «Մար ա Լագո» են մեկնել։
Նրանց է միացել Թրամփի որդիներից մեկը՝ Դոնալդ Թրամփ կրտսերը։
Մինչդեռ Էրիկ Թրամփը կնոջ և չորս երեխաների հետ նախընտրել է Սուրդ ծնունդը նշել Հյուսիսային Կարոլինայում՝ կնոջ ծնողների հետ։
Նախագահի մյուս դուստրը՝ Տիֆանին, տոնը նշում է Մոնտանայում՝ մոր հետ։


















































Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
Այդ հայտարարությունները օգտակար չեն խաղաղության համատեքստում
Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված գլխավոր համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
KIDS Act օրենսդրական նախաձեռնությունը սահմանում է նվազագույն տարիքային շեմ
Էդգարիկը ոչ մի բարոյական իրավունք չունի․․․ (տեսանյութ)
Երգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ հուզվել է
Իջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված մեքենա
Ճապոնիայում 100 տարեկանից բարձր անձանց թիվը հասել է գրեթե 108 000-ի
Նեղուցն ամբողջությամբ կապաշրջափակվի միայն ԱՄՆ-ի հետ հակամարտության ավարտից հետո