«Ամեն օր սիրահարվում եմ ամուսնուս». Լյայսան Ուտյաշեւան՝ Պավել Վոլյայի մասին
Լյայսան Ուտյաշեւան ծավալուն հարցացրույց է տվել OK! Magazine պարբերականին։ Օլիմպիական չեմպիոն, «Պարեր» շոուի հաղորդավարուհի, «Բոլերո» խորեոգրաֆիկ ներկայացման հեղինակ, բազմազան մոտիվացնող ծրագրերի նախաձեռնողն ասում է, որ միշտ է ցանկացել փոխվել։ Եվ դա գրավել է նրա ամուսնուն՝ Comedy Club-ի անդամ Պավել Վոլյային։
«Նա մի անգամ խոստովանեց. «Լյայսա, դու միշտ տարբեր ես։ Եվ յուրաքանչյուր անգամ ինձ համար անակնկալ է՝ ինչպիսի Լյայսան ինձ հետ հանդիպման կգա այսօր»,- խոստովանել է Ուտյաշեւան, որին դուր է գալիս ամուսնու կողքին իրեն փխրուն զգալ. – Երբ Պաշան մուտք է գործում իմ տարածք, երբ ես գտնվում եմ նրա էներգետիկ դաշտում, երբ տեսնում եմ նրա վստահ հայացքը, ցանկանում եմ թույլ լինել։ Մենք տանը փոխադարձաբար փոխարինելի ենք։ Պաշան երեխաների հետ հեշտ է գլուխ հանում»..

Լյայսանը խոստովանել է, որ յուրաքանչյուր օր սիրահարվում է ամուսնուն։ Նա խոստովանում է, որ արտիստը հեշտությամբ նրա օգնում է առօրյայում։ Նա գեղեցիկ կերպով հոգ է տանում ընտրյալի մասին նույնիսկ երբ հեռավորության վրա է. շրջագայությունների ընթացքում հաճախ է նրա համար ծաղիկներ պատվիրում։
«Կանացիությունն իմ մեջ բացահայտել է Պաշան։ Սիրախաղի ցանկություն, թիթեռնիկներ որովայնում, առաջին հանդիպումներ. այդ ամենը կապված է նրա հետ։ Պաշան ինձ հնարավորություն է տվել իր մուսան զգալ»,- ասել է հեռուստաաստղը։

Արտիստի խոսքով՝ 6-ամյա Ռոբերտը եւ 4-ամյա Սոֆյան շատ կապված են միմյանց հետ եւ հաջողությամբ լեզու են գտնում։ «Նա ավագ եղբայրն է։ Նա փոքրիկ Սոֆյան է։ Հիշում եմ՝ մի անգամ Պաշայի հետ Ռոբին մեզ հետ ուղեւորության տարանք, եւ աղջիկս տատիկի ու պապիկի հետ տանը մնաց։ Մենք մեկնել էինք ընդամենը երեք օրով։ Սոֆյան լաց էր եղել, այնքան էր կարոտել եղբորը։ Սենյակից սենյակ էր գնում, համբուրում Ռոբի լուսանկարները։ Ահա այսպես են նրանք սիրում իրար»,- ասել է Լյայսանը»։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ է վարել Կատարի միջնորդների հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Հանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվություն