Հայազգի լրագրող Էթյեն Մահչուփյանը նշանակվել է Դավութօղլուի հիմնած կուսակցության հետազոտությունների ու տեղեկատվության գծով ղեկավար
Հայտնի են դարձել վերջերս Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հիմնած «Ապագա» կուսակցության տարբեր ոլորտների գծով ղեկավարների և համակարգողների անունները: Այս մասին տեղեկացնում է Gazete Duvar պարբերականը:
Ankara Meyra Palace հյուրանոցում տեղի ունեցած հանդիպումից հետո Դավութօղլուն հայտարարել է կուսակցության ղեկավար կազմում ընդգրկված անձանց անունները: Նախագահական խորհրդում ընդգրկվել է 17 անձ, համակարգող խորհրդում, որը կոչվում է նաև «ստվերային կառույց»՝ 16 անձ:
Կուսակցության համահիմնադիր և գործադիր խորհրդի անդամ, պոլսահայ լրագրող Էթյեն Մահչուփյանը նշանակվել է կուսակցության հետազոտությունների, զարգացման ու տեղեկատվության գծով ղեկավար:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Դավութօղլուի նորաստեղծ կուսակցության համահիմնադիրների ցանկում է նաև հայազգի լրագրող Էթյեն Մահչուփյանը, որը տևական ժամանակ զբաղեցրել է այն ժամանակ վարչապետ Ահմեդ Դավութօղլուի գլխավոր խորհրդականի պաշտոնը:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարում...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը