Ամանորի գիշերը Թբիլիսում հասարակական տրանսպորտն անվճար կլինի
Ամանորի գիշերը Վրաստանի մայրաքաղաքում հասարակական տրանսպորտն ուղեւորներին կսպասարկի անվճար: Այդ մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքագլուխ Կախա Կալաձեն քաղաքի կառավարության՝ դեկտեմբերի 25-ին կայացած նիստում։
Դեկտեմբերի 31-ին ժամը 23:00-ից 75 երթուղիներում 160 միավոր ավտոբուսներ կերթեւեկեն 30 րոպե միջակայքով: Նաեւ մայրաքաղաքի բնակիչներին եւ հյուրերին անվճար կսպասարկի Ռիքե - Նարիղալա ճոպանուղին: «Մենք կարծում ենք, որ բնակչությանն այս աջակցությունը կարեւոր նշանակություն ունի, նույպիսի մոտեցում կունենանք նաեւ Սուրբ Ծննդի գիշերը»,- հայտարարել է Կալաձեն:
Այդ գրաֆիկով հասարակական տրանսպորտն ամանորյա գիշերը կաշխատի մինչեւ առավոտյան 4:00-ն, իսկ ճոպանուղին՝ մինչեւ հունվարի լույս 1-ի գիշերվա 3:00-ն:
Թբիլիսիի քաղաքագլուխ Կախա Կալաձեն Թբիլիսիի բոլոր բնակիչներին կոչ է արել այցելելու ամանորյա միջոցառումներին, մասնավորապես, Առաջին հանրապետության հրապարակում երկրի գլխավոր ամանորյա եղեւնու լույսերը վառելու արարողությանը: Ամանորյա եղեւնու լույսերի վառելու արարողությունը կկայանա դեկտեմբերի 25-ին ժամը 20:00-ին: Կալաձեի խոսքով՝ դեկտեմբերի 25-ից մինչեւ հունվարի 13-ը ներառյալ, 12:00-ից մինչեւ 00:00-ն Առաջին հանրապեության հրապարակում կգործեն ամանորյա ավանները: Կլինեն թատերական բեմադրություններ, համերգներ եւ ժամանցային միջոցառումներ, հաղորդել Է Sputnik-ը:


















































Սահակաշվիլիի կողմնակիցները Իվանիշվիլիից պահանջել են ծնկի գալ եւ ներում հայցել
Թբիլիսիում ցուցարարները փորձել են ներխուժել խորհրդարան, իրավիճակը լարված է (տեսանյութ)
Վրաստանում պետությունը կշարունակի օգնել փոքր ու միջին հյուրանոցներին
Վրաստանը չի կարող բացել սահմանը Հայաստանից զբոսաշրջիկների համար
Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2 դեպք
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարում...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը