Ռեփեր Գրիշա Զիրոյանը ձերբակալվել է
Երգիչ Ziroy-ը (Գրիշա Զիրոյանը) ոստիկանություն է ներկայացել Նոր Արբատում տեսահոլովակի նկարահանումներից հետո, որի ժամանակ փակել էր երթեւեկությունը, նրան 48 ժամով ձերբակալել են։ Այս մասին հայտնել է ներքին գործերի նախարարության քաղաքային բաժնի մամուլի ծառայության ղեկավար Վլադիմիր Վասենինը, գրում է «РИА Новости»-ն։
Telegram-յան Mash ալիքը հայտնել է, որ հանուն տեսահոլովակի նկարահանման Զիրոյանը, «Maybach» ավտոմեքենաներով շրջապատված, անցել է Նոր Արբատով եւ պիկ ժամի արգելափակել երթեւեկությունը։ Քաղաքային պետավտոտեսչությունը ստուգում է սկսել։
ՆԳՆ գլխավոր վարչության ներկայացուցչի խոսքով՝ ոստիկանությունում վարչական արձանագրություն է կազմվել «հանրային վայրերում քաղաքացիների մասսայական, միաժամանակ գտնվելու եւ տեղաշարժի կազմակերպում, որը հանգեցրել է հասարակական կարգի խախտման»։ Նյութերը կուղարկեն դատարան, նշել է Վասենինը։
Բացի այդ՝ «Mercedes»-ի վեց վարորդների նկատմամբ, որոնք մասնակացել են տեսահոլովակի նկարահանումներին, պետավտոտեսչության ներկայացուցիչները եւս վարչական արձանագրություններ են կազմել։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ է վարել Կատարի միջնորդների հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Հանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվություն