Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Տեղի է ունեցել պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի երրորդ նիստը ՀՖՖ-ն արձագանքել է մարզադաշտում թուրք աշխատակիցների ներկայության մասին լուրերին ՕՌԱՆԺ ՕԻԼ ՍՊԸ-ին պատկանող լցակայանում արձանագրվել է թերլիցքավորման դեպք Դավիթ Խուդաթյանն այցելել է Տավուշի մարզ Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը Քոլեջների մանկավարժական աշխատողների վերապատրաստում՝ ատեստավորմանն ընդառաջ Վարչապետը Դուբլինում կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին Վահագն Խաչատուրյանը ստորագրել է ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ օրենքը Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երբ նա բարկանում է, անմիջապես անցնում է գերմաներենի կամ անգլերենի Նախարար Դավիթ Թադևոսյանն ու ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը քննարկել են թվային ենթակառուցվածքների անվտանգության հարցեր Ինչպես օգտվել ԵՄ կողմից Հայաստանին տրամադրված առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցներից. ուղեցույց

Տեղի է ունեցել պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի երրորդ նիստըՀՖՖ-ն արձագանքել է մարզադաշտում թուրք աշխատակիցների ներկայության մասին լուրերինՕՌԱՆԺ ՕԻԼ ՍՊԸ-ին պատկանող լցակայանում արձանագրվել է թերլիցքավորման դեպքԴավիթ Խուդաթյանն այցելել է Տավուշի մարզԺաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալըՔոլեջների մանկավարժական աշխատողների վերապատրաստում՝ ատեստավորմանն ընդառաջՎարչապետը Դուբլինում կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովինՎահագն Խաչատուրյանը ստորագրել է ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ օրենքըՀայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԵրբ նա բարկանում է, անմիջապես անցնում է գերմաներենի կամ անգլերենիՆախարար Դավիթ Թադևոսյանն ու ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը քննարկել են թվային ենթակառուցվածքների անվտանգության հարցերԻնչպես օգտվել ԵՄ կողմից Հայաստանին տրամադրված առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցներից. ուղեցույցՌումբի սպառնալիքի պատճառով Իտալիայում դպրոցներից տարհանումներ են իրականացրելCybertruck էլեկտրական պիկապների արտադրությունը կդադարեցվիԱշխարհին անհրաժեշտ է անվտանգության արդար համակարգԷբոլայի վարակակիրների թիվը Կոնգոյում գերազանցել է 11 հազարըՄենք որևէ առնչություն չունենք դրա հետ, և դա մեզ չի վերաբերումՔննարկվել են Հայաստանի և Ֆինլանդիայի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հարցերԻնչու է վտանգավոր մեքենա վարելիս էներգետիկ ըմպելիք օգտագործելըՊոլսո Հայոց պատրիարքն ընդունել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարինՄարզչական շտաբում լրջորեն մտահոգված են թիմի առանցքային խաղացողի առողջությամբԴիմակայելու արվեստՀՀ ֆինանսների նախարարը շինարարության ակտիվության աճը կապել է Հայաստանի ներդրումային գրավչության հետԱռաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Երբ թիմը հոգնում է, բայց շարունակում է նույն ռիսկային ոճով պաշտպանվել, վտանգը կրկնապատկվում էՀարստացված ուրանը Իրանի ազգային հարստությունն էԱպօրինի զենք-զինամթերքի հայտնաբերում և կամավոր հանձնումՊենտագոնը հաստատել է Լեհաստանում ամերիկյան ռազմաբազայի կառուցումըՆիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել COP31-ի առաջնորդների գագաթնաժողովի տեսալուսանկարահանման արարողությունիցՀամայնքների համաչափ և կայուն զարգացումը մեր Կառավարության ծրագրային կարևոր առաջնահերթություններից ենԱԺ-ում քննարկվել է սոցիալական ծախսերից ՀԿ-ներին, ԶԼՄ-ներին և կուսակցություններին գումար ուղղելու նախագիծըՎահե և Վիգեն Բադալյանները հայց են ներկայացրել 1in.am-ի դեմ՝ գործարար համբավի պաշտպանության պահանջովՔոչարյանին կալանավորելու որոշումը բողոքարկվել է վերաքննիչ դատարան100 գաղափար Հայաստանի համար63–72 տարեկան քաղաքացիները կարող են բիզնես նախաձեռնություններ սկսելՄարզչական շտաբը պարզապես որոշել է կանխարգելիչ քայլի դիմելՀեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկածանքով  Գերմանիան արգելել է չինական մեքենաների մուտքը ռազմական օբյեկտներTotal Chess World Championship Tour Pilot մրցաշարի կայծակնային փուլում հաղթել է Մագնուս ԿառլսենըՌուսաստանի գլխավոր թիրախը դարձել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտըՆորթ Հոլիվուդում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց մեջ. առնվազն երեք մարդ է զոհվել«Հանրապետություն» կուսակցության անդամ Դավիթ Հարությունյանն ընտրվել է Եղեգնաձորի համայնքապետՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունըՍտեփանավանում համայնքապետ է ընտրվել «Գործարար» կուսակցության թեկնածու Արմեն ԳրիգորյանըՀայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ (տեսանյութ)Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԲայդենի այցի դեմ բողոքի ակցիայի ընթացքում առնվազն երկու մարդ բերման է ենթարկվելՊատրաստ ենք առաջնորդների մակարդակով հանդիպման. ԶելենսկիՋոն Թյունը Սենատում կմնա հանրապետականների առաջնորդՍլովակիան ինքնիշխան պետություն է և ինքնուրույն է որոշում արտաքին քաղաքականության հարցերը
Աշխարհ

Սկանդալ Բելառուսից եւ Ուկրաինայից Ադրբեջանին սպառազինության մատակարարումների շուրջ

Սկանդալ է հասունանում Բելառուսից եւ Ուկրաինայից Ադրբեջանին սպառազինության մատակարարումների շուրջ:

Բելառուսական լրատվամիջոցներին վկայակոչելով՝ haqqin.az-ը հայտնում է, որ նախօրեին սենսացիոն մանրամասներ են հայտնի դարձել Բելառուսից Ադրբեջան «Բուկ-ՄԲ» զենիթահրթիռային համալիրների մատակարարումների մասին: Բելառուսական լրատվամիջոցների հետաքննության համաձայն՝ դեռեւս 2009 թվականին Բաքուն եւ Մինսկը պայմանագիր են կնքել, որի արժեքը եւ պայմանները երկար ժամանակ ռազմակոմերցիոն գաղտնիք էին: Պայմանագրի իրականացման մասին հայտնի է դարձել միայն 2013-ի ամռանը, երբ Բաքվում Ադրբեջանի ԶՈւ-ի 95-ամյակին նվիրված ռազմական շքերթի ժամանակ շարասյան հետ անցել է Բելառուսից ժամանակ առաջին «Բուկ-ՄԲ» ԶՀՀ-ն:

Ոչ պաշտոնապես հաղորդվում էր, որ Բելառուսը Ադրբեջանին այդպիսի 2 համալիր է մատակարարել (երկրորդը մատակարարվել է մինչեւ 2014-ի աշուն): Իրականում մատակարարվել էր առնվազն 4 համալիր, սակայն այդ մասին վերջերս է հայտնի դարձել, երբ Ուկրաինայում բռնկվել է կոռուպցիոն սկանդալը:

Ուկրաինական «Իսկրա» գիտաարտադրական համալիրի նախկին տնօրեն Իգոր Պրեսնյակի դեմ հարուցված քրեական գործի նյութերից հայտնի է դարձել, որ շրջակա իրադրությանը հետեւելու եւ օդային թիրախները հայտնաբերելու համար նախատեսված անշարժ ռադիոտեղորոշիչ կայանը ((ՌՏԿ) Ռուսաստանում արտադրվող «Կուպոլ-Մ1» ՌՏԿ-ի տիպի – խմբ.) խարդախները փոխարինել են շարժական եռակոորդինատային 80Կ6Մ ՌՏԿ-ով Մինսկի «Վոլատ» գործարանի անիվներով: Այս ՌՏԿ-ն «Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերության» «Իսկրա» ձեռնարկության մշակումներից է: Ուկրաինական լրատվամիջոցներն այդ ժամանակ հայտնել էին «Իսկրայի» ճգնաժամային վիճակի, ղեկավարների մշտական փոփոխության եւ տասնյակ միլիոնավոր դոլարի վնասների մասին: «Բուկերի» արդիականացման մասին ադրբեջանա-բելառուսական նախագծին ուկրաինական կողմի մասնակցության վերաբերյալ «Իսկրայի» կայքում 2011-ի սեպտեմբերի սկզբին տեղեկություն է պահպանվել ձեռնարկություն «Տեխնոսոյուզպրոյեկտ» ԲԲԸ-ի (մտնում է Բելառուսի «Ռազմական արդյունաբերության պետական կոմիտեի» մեջ) եւ Ադրբեջանի Պաշտպանության նախարարության ներկայացուցիչների պատվիրակության այցի մասին: Հյուրերին ցուցադրել են 80Կ6Մ ՌՏԿ-ի հնարավորությունները: Պատվիրակությունը անհրաժեշտ տեղեկություններ է ստացել եւ գոհունակություն հայտնել այցի արդյունքներից, որի մասին համապատասխան արձանագրություն է կազմվել, նշված էր կայքում:

Այն մասին, թե պատվերն ինչպես է կատարվել եւ որքան է արժեցել բելառուսական կողմի համար, սեփական հետաքննություն անցկացնելուց հետո, հետագայում հայտնել է Մինսկի «Բելառուսական պարտիզան» կայքը: Պարբերականի հրապարակումից հետեւում է, որ 2011-ի փետրվարին «Ուկրաինայի պաշտպանական արդյունաբեության» «Ցպեցտեխնոպրոյեկտը» «Իսկրայի» հետ № STE-4-55-Д/К-11 պայմանագիր է կնքել 4 հատ 80Կ6Մ ՌՏԿ-ի վաճառքի մասին՝ արտաքին տնտեսական պայմանագրեր ինքնուրույն կնքելու իրավունքով: «Իսկրան» պարտավորվել է արտադրել, «Ցպեցտեխնոպրոյեկտը» արտադրանքի գնորդ գտնել: Արդյունքում՝ 2011-ի հունիսին «Ցպեցտեխնոպրոյեկտըի» եւ բելառուսական «Տեխնոսոյուզպրոյեկտ» ԲԲԸ-ի միջեւ կնքվել է №STE-4-43-K/КЕ-11 պյմանագիրը՝ 80Կ6Մ ՌՏԿ-ի 4 մոնտաժային համալիրների արտադրման եւ մատակարարման մասին, որոնք եւ պետք է մտնեին Ադրբեջանի համար «Բուկ-ՄԲ» ԶՀՀ-ի արդիականացված կազմի մեջ:

«Իսկրայի» արտադրանքը Ադրբեջան է մատակարարվել առանց Ուկրաինայի Փորձագիտական վերահսկողության պետական ծառայության թույլատրող փաստաթղթի: Ինչպես պնդում է «Բելառուսական պարտիզանը», պայմանագրի համաձայն՝ կայանները Բելառուս է մատակարարել «Ցպեցտեխնոպրոյեկտը»: Նշվում է, որ «Իսկրայի» արտադրած ՌՏԿ-ի 4 համալիրները «Ցպեցտեխնոպրոյեկտը» փոխանցել է «Տեխնոսոյուզպրոյեկտ» ԲԲԸ-ին 2012-ի օգոստոսին, 2013-ի ապրիլին եւ 2014-ի հունվարին: Պայմանագրի պայմանների համաձայն՝ արտադրողը պարտավորվում էր իրականացնել մեկնարկային կարգավորման աշխատանքները եւ 18 ամիս 80Կ6Մ ՌՏԿ-ի երաշխիքային սպասարկման ծառայություն մատուցել վերջնական սպառող երկրում: «Մասնագետներն առնվազ 14 անգամ ստիպված են եղել Բելառուս եւ Ադրբեջան մեկնել: Սա բավական հետաքրքրական է, քանի որ խոսքը միայն մեկնարկային կարգավորման եւ երաշխիքային աշխատանքների մասին չէր»,- նշված է տեքստում:

Դատելով Իգոր Պրեսնյակի գործով դատավճռից, որի պատճենը «Բելառուսական պարտիզանի» տրամադրության տակ է, ՌՏԿ-ի շահագործման ընթացքում բազմաթիվ անսարքություններ են հայտնաբերվել: «Թերություններն այնքան մեծաթիվ էին, որ բելառուս պատվիրատուն ուկրաինական արտադրանքի դեմ հայցապահանջ է ներկայացրել՝ ՌՏԿ-ն խոտան էր: Թերությունները վերացնելու համար «Իսկրայի» մասնագետները գործուղվել են Բելառուս: Սակայն երբ «Բուկ-ՄԲ»-երը հասել են ադրբեջանցի սպառողին, ապա այնտեղ եւս ՌՏԿ-ի խնդիրների պատճառով ԶՀՀ-ն չէին կարող մարտունակ համարել: Ուկրաինացիները ստիպված էին մի քանի անգամ Բաքու թռչել՝ 80Կ6Մ ՌՏԿ-ի №№ 12Բ01, 13Բ02, 14Բ03 եւ Պ0001 արտադրանքի խոտանը վերացնելու համար: Պրեսնյակի գործի նյութերում թերությունների վերացման համար կատարված աշխատանքների ցանկը մի քանի էջ է զբաղեցնում: Դրանց թվում են ծրագրային ապահովման եւ աշխատանքային տեղի մոնիտորների վերջնամշակումը, ոչ աշխատանքային բլոկների, բջիջների եւ մալուխների, շարքից դուրս եկած ռելեի եւ ռադիոտեխնիկական այլ մանրուքների, յուղի արտահոսքի սխալ տեղադրված ֆիլտրերի եւ այլնի փոխարինումը»,- նշված է կայքի նյութերում:

news.am