Երիտասարդ միլիարդատիրուհի Քայլի Ջեները ներկայացրել է իր տան սուրբծննդյան ձևավորումը և դստեր փոքր «առանձնատունը» (լուսանկարներ, տեսանյութ)
Աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատիրուհի, Kylie Cosmetics ընկերության հիմնադիր, իրապատում շոուի աստղ Քայլի Ջեներն իր յութուբյան ալիքում երկրպագուներին ներկայացրել է իր առանձնատան սուրբծննդյան ձևավորումը և դստեր փոքր «առանձնատունը», գրում է Insider-ը:
Տեսանյութում երևում է, որ Ջեների տանը կան մի քանի տոնածառեր, որոնք զարդարված են սպիտակ և ոսկեգույն երանգների համադրությամբ: Տոնական շունչ ստացած խոհանոցի և ճաշասենյակի ձևավորումը ցույց տալուց հետո, դիմահարդարման մագնատն ակնարկել է, որ իր երկրպագուներին ևս մի զվարճալի «տեսաշրջագայություն» է սպասվում:
«Ավելի վաղ մայրս Սթորմիին ամենալավ սուրբծննդյան նվերը մատուցեց»,- տեսահոլովակում ասում է Քայլին:
Քարդաշյան-Ջեներ ընտանիքի մայրը մեկամյա Սթորմի Ուեբսթերին նվիրել է «մինի առանձնատուն»:
«Ես նույնպես նմանատիպ մի տուն ունեի, երբ Սթորմիի տարիքին էի»,- ասել է Քայլին:
Քրիս Ջեները տեսախցիկը ձեռքին մտնում է Սթորմիի «տնակ», որը ներառում է օդորակիչ, արհեստական բուխարի և մինի խոհանոց: Այն նույնիսկ ներառում է կենցաղային իրեր:


















































Ուկրաինական քաղաքում ընկել է գլխավոր տոնածառը
Երևանի այս տարվա ամենաօրիգինալ տոնածառը, որն արդեն չկա (տեսանյութ)
Տոնածառ՝ Բայկալի հատակին (Տեսանյութ)
Գողացել են ամանորյա տոնածառը
Սանտա Կլաուսը ուղտի վրա Սուրբ Ծննդյան ոգին տարածում է Երուսաղեմում (տեսանյութ)
Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ է վարել Կատարի միջնորդների հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Հանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվություն