Թուրքիայի վարչապետը փորձել է համոզել Մերկելին արտահանձնել Գերմանիայում ապաստանած թուրք զինծառայողներին
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ Անկարայում կայացած հանդիպման ժամանակ բարձրացրել է Գերմանիայում ապաստանած թուրք զինծառայողների արտահանձնման հարցը, որոնք Անկարայի կողմից մեղադրվում են հուլիսի 15-ի հեղաշրջման փորձին մասնակցություն ունենալու համար:
Ինչպես գրում է թուրքական diken.com.tr կայքը՝ Յըլդըրըմը փորձել է համոզել Մերկելին, թե արտահանձնման դեպքում այդ զինվորների կյանքին ոչինչ չի սպառնա, և «Թուրքիան չի առաջնորդվի վրեժխնդրության զգացումներով»:
«Հեղաշրջման փորձի ընթացքում, որի պատասխանատուն են հարյուր հազարավոր մարդիկ, կարող են նաև սխալներ տեղի ունեցած լինել: Թուրքիան օրենքի երկիր է, և վրեժխնդրության զգացումներով չենք առաջնորդվի»,- ասել է Յըլդըրըմը:
Հիշեցնենք, որ Գերմանիայի Ռեյնլանդ-Պֆալց մարզում գտնվող ՆԱՏՕ-ի «Ռամշտայն» ռազմաբազայում իրենց ծառայությունն անցնող մի քանի թուրք սպաներ Գերմանիայից ապաստան են խնդրել: Թուրք զինվորականները չեն ցանկանում վերադառնալ Թուրքիա, որտեղ հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո սկիզբ առած զանգվածային ձերբակալությունների և կադրային զտումների շրջանակներում կարող են ենթարկվել ճնշումների:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)