Օբաման նախագահության վերջին ժամերին 221 մլն դոլար է փոխանցել Պաղեստինին
Միացյալ Նահանգների նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը նրա նախագահության վերջին ժամերին 221 մլն դոլար է փոխանցել Պաղեստինին, հայտնում է Associated Press-ը՝ հավելելով, որ Կոնգրեսում ներկայացված հանրապետականները բազմիցս դեմ են արտահայտվել դրան:
Գործակալության փոխանցմամբ՝ հեռացող վարչակազմը նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունից ժամեր առաջ տեղեկացրել է Կոնգրեսին Պաղեստինին փոխանցված գումարի մասին: Հայտնի է, որ ԱՄՆ-ի փոխանցած միլիոններն օգտագործվելու են երկրում բարեփոխումների իրականացման համար:
Աղբյուրը նկատում է, որ Պաղեստինի ֆինանսավորումը, ամենայն հավանականությամբ, կզայրացնի Թրամփին, որն Իսրայելի աջակիցն է և այդ երկրի վարչապետ Բինյամին Նեթանյահուին հրավիրել է եկող ամիս այցելել Վաշինգտոն:
Բացի այդ, Թրամփը հայտարարել էր, որ պատրաստվում է ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից տեղափոխել Երուսաղեմ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է
2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)