Մելանյա Թրամփը առաջին անգամ, որպես առաջին տիկին, մեկնում է արտասահման
Մելանյա Թրամփը, ԱՄՆ նախագահ դոնալդ Թրամփի կինը, ամուսնու երդմնակալությունից հետո առաջին անգամ ուղեւորվում է արտասահման։ Այս ուրբաթ, մայիսի 19-ին Թրամփ զույգը ութ օրով կմեկնի ԱՄՆ–ից։
Նախագահական ընտանիքը կայցելի Սաուդյան Արաբիա եւ Իսրայել, ապա այնտեղից՝ Եվրոպա, որտեղ նրանց սկզբում կընդունի Հռոմի Պապ Ֆրանցիսկը՝ Վատիկանում, ապա նրանք կուղեւորվեն Բրյուսել՝ ՆԱՏՕ–ի երկրների ղեկավարների հետ ոչ պաշտոնական հանդիպման եւ ավարտին՝ կվերադառնան Իտալիա՝ մասնակցելու G7 գագաթնաժողովին, որը անցկացվելու է Սիցիլիայում։
Առաջին տիկնոջ գրասենյակը չի հրապարակել նրա միջոցառումների եւ հանդիպումների մանրամասն ժամանակացույցը, բայց հայտնի է, որ Մելանյա Թրամփը մասնակցելու է «ամուսնական ծրագրերին»՝ ՆԱՏՕ–ի եւ G7 գագաթնաժողովների շրջանակներում։
«Ես շատ հուզված եմ,– ասել է նախագահի կինը։ Դա ոչ միայն հնարավորություն է աջակցելու իմ ամուսնուն, քանի որ նա աշխատում է ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության կարեւոր հարցերի վրա։ Ինձ համար նաեւ պատիվ է լինելու հանդիպել եւ զրուցել տարբեր երկրների կանանց եւ երեխաների հետ՝ ապագայի տարբեր տեսլականներով»։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ