86 տարեկանում մահացել է ֆրանսիացի դիզայներ Էմանուել Ունգարոն
Փարիզում 86 տարեկանում կյանքից հեռացել է նորաձևության ամենահայտնի դեմքերից մեկը՝ դիզայներ Էմանուել Ունգարոն, հայտնում է The Guardian պարբերականը:
Ունգարոն նորաձևության հին դպրոցի «հսկաներից» էր, որին պատկանում է «մարդ պետք է ոչ թե կրի զգեստը, այլ ապրի դրա մեջ» հայտնի արտահայտությունը:
Ընտանիքի փոխանցմամբ` Ունգարոն մահացել է դեկտեմբերի 22-ին՝ երկու տարվա առողջական թույլ վիճակի հետևանքով:
Ունգարոն ծնվել է 1933թ.՝ Ֆրանսիայի հյուսիսիում գտնվող Էքս ան Պրովանս քաղաքում` իտալացի ներգաղթյալների ընտանքիում: 22 տարեկանում տեղափոխվել է Փարիզ և զբաղեցրել նորաձևության անվանի դիզայներ Քրիստոբալ Բալենսիագայի օգնականի պաշտոնը:
Ունգարոն իր առաջին հավաքածուն ներկայացրել է 1965թ.: Հատկապես հայտնի է դարձել պայծառ գույները և խառը պրինտները օգտագործելու, հին նորաձևության դպրոցն արդիականացնելու, չափազանց զգայական ու կանացի զգեստներ ստեղծելու արդյունքում:
Ունգարոյի ապրանքանիշն իր հայտնիության գագաթնակետին է հասել 1970-1980թթ.:
Emanuel Ungaro նորաձևության տան հաճախորդներից են եղել Իզաբել Աջանին, Կատրին Դենյովը, Ժաքլին Քեննեդին և մի շարք այլ հայտնի կանայք ու նորաձևության կուռքեր:
2001թ. նա դարձել է աշխարհում առաջին դիզայները, որն Օքսֆորդի Միությունում ելույթ ունենալու հրավեր է ստացել:
Նա պաշտոնապես թոշակի է անցել 2004թ.՝ բողոքելով, որ բարձր նորաձևությունը այլևս չի համապատասխանում «մերօրյա կանանց սպասելիքներին»:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ է վարել Կատարի միջնորդների հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Հանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվություն