«Թուրքիան միայնակ չի կարող հաղթահարել Սիրիայից ներգաղթյալների նոր ալիքը». Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը միայնակ չի կարողանա հաղթահարել Սիրիայից ներգաղթյալների նոր ալիքը: Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» լրատվականը:
«Մեր եղբայրներից ավելի քան 80 000–ը սկսել են փախչել Իդլիբից դեպի մեր սահման: Այս իրավիճակում Թուրքիան միայնակ չի կարող հաղթահարել ներգաղթյալների նոր ալիքը»-հայտարարել է Էրդողանը:
Թուրքիայի նախագահի խոսքով՝ սիրիացի փախստականների մուտքը Թուրքիայի տարածք չպետք է դիտվի որպես այդ փախստականների հարցի միակ լուծում:
Թուրք առաջնորդն ընդգծել է, որ սիրիական ճգնաժամի սկզբում Անկարայի առաջարկած անվտանգության գոտու ձևաչափը լավագույնն է փախստականների հարցը լուծելու համար:
Էրդողանը հիշեցրել է նաև, որ ՄԱԿ-ի տվյալներով՝ փախստականներին ապահովելու համար Թուրքիայի կողմից սեփական միջոցներից տրամադրված գումարի չափը գերազանցում է 37 միլիարդ դոլարը:
Էրդողանը նշել է նաև, որ փախստականների հարցը գլոբալ հարց է, որը կարող է սպառնալ նաև Թուրքիայի ազգային անվտանգությանը:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարում...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը