Սուրճի գերմանացի մագնատը փնտրում է 10 մարդու, ովքեր կապրեն իր հետ «դրախտում»
Սուրճի գերմանացի մագնատը փնտրում է 10 մարդու, ովքեր կապրեն նրա հետ «դրախտում»՝ 5,6 մլն դոլար արժողությամբ նորզելանդական ծովափնյա կալվածքում, տեղեկացնում է News York Post-ը։
Կառլ Ռեյփենը, որը հարստացել է սուրճ վաճառելով, փնտրում է 70 տարեկան եւ ավելի երիտասարդ մարդկանց, ովքեր կմիանան իրեն նրա Ավակինո հեռավոր կալվածքում։ Ցանկացողները կարող են տեղավորվել տնակում երկու հոգու համար, «հանրային հանդիպումներ եւ ընթրիքներ կազմակերպել գինեգործարանում»,- ասվում է գովազդում։ «Եթե ձեզ հետաքրքիր է ապրել հետաքրքիր մարդկանց խմբի հետ, դա կարող է նոր կյանք դառնալ ձեզ համար։ Դուք կարող եք զբոսնել, ձուկ բռնել, խանութներ գնալ, նավարկել կայակներով, հետեւել թռչուններին, լողալ կամ դիտել գեղեցիկ կենդանիներին»։
Նշվում է, որ բոլոր ցանկացողները պետք է իրենց հարմար զգան մեկուսացման մեջ, երկու մերձակա քաղաքներ կարելի է հասնել ընդամենը 90 րոպեում։
Հայտարարության մեջ չի նշված, թե ինչ սկզբունքով են ընտրվելու պոտենցիալ բնակիչները։


















































Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
Այդ հայտարարությունները օգտակար չեն խաղաղության համատեքստում
Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված գլխավոր համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
KIDS Act օրենսդրական նախաձեռնությունը սահմանում է նվազագույն տարիքային շեմ
Էդգարիկը ոչ մի բարոյական իրավունք չունի․․․ (տեսանյութ)
Երգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ հուզվել է
Իջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված մեքենա
Ճապոնիայում 100 տարեկանից բարձր անձանց թիվը հասել է գրեթե 108 000-ի
Նեղուցն ամբողջությամբ կապաշրջափակվի միայն ԱՄՆ-ի հետ հակամարտության ավարտից հետո