Ալիևի դուստրերը մալթիական բանկից մոտ 15 մլն եվրո են փոխանցել Դուբայում գործող ընկերությանը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դստրերը 2015-2016 թթ. մալթիական Pilatus բանկից, որն այժմ փակ է, 14.9 մլն եվրո են փոխանցել Դուբայում գործող Palma Consulting DMCC ընկերությանը:
Ինչպես հայտնում է Malta Today-ը, Արզու և Լեյլա Ալիևաները փոխանցումները կատարել են 3 տարբեր գործարքների միջոցով 2015-ի սեպտեմբերից մինչև 2016-ի մարտն ընկած ժամանակահատվածում: Փոխանցումներն արվել են մալթիական բանկում բացված Sahra FZCO ընկերության հաշվեհամարից:
Sahra FZCO ընկերությունը, որը համատեղ պատկանում է Ալիևա քույրերին, գործում է Արաբական Միացյալ Էմիրություններում և ստեղծվել է սեփականատերերի ակտիվները պահելու համար:
Նշվում է, որ փոխանցումների վերաբերյալ մանրամասներն ի հայտ են եկել լրագրող Դաֆնե Կարուանա Գալիսիայի լրագրողական հետաքննության արդյունքում: Վերջինս պարզել է նաև, որ Al Sahra FZCO ընկերության՝ Pilatus բանկի հաշվեհամարից 1 մլն դոլար է փոխանցվել պանամական Egrant Inc օֆշորային ընկերությանը:


















































Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը կկայանա փետրվարի 28-29-ը Բեռլինում. ԱԳՆ խոսնակ
ԱՄՆ-ն «ձեռքերը լվացել է» Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացից. Արթուր Խաչատրյան
Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
Ադրբեջանն ու Ղազախստանը համատեղ վարժանքներ կանցկացնեն
«Ռոյթերզ». «Մոսկվան լարվածություն է բորբոքել հօգուտ Ադրբեջանի»
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարում...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը