Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր ընտանիքի սուրբծննդյան բացիկի լուսանկարում ստիպված է եղել «Ֆոտոշոփ» ծրագրի միջոցով ավելացնել ավագ դստերը (տեսանյութ)
Ամերիկյան Keeping Up With The Kardashians իրապատում շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանն «Էլեն Դեջեներեսի շոուի» ժամանակ խոստովանել է, որ իր ընտանիքի սուրբծննդյան բացիկի լուսանկարում ստիպված է եղել «Ֆոտոշոփ» համակարգչային ծրագրի միջոցով ավելացնել ավագ դստերը՝ Նորթին, քանի որ վերջինս հրաժարվել է լուսանկարվել, գրում է Insider-ը:
«Նորթը վատ օր էր ունենում, ուստի հրաժարվեց լուսանկարվել. նա լաց էր լինում»,- հայտնել է իրապատում շուի աստղը՝ մանրամասնելով, որ դստեր դժգոհության պատճառը սանրվածքն է եղել:
«Ասացի՝ շատ լավ, ուրեմն չես լինի սուրբծննդյան բացիկի լուսանկարում: Սա է որոշումը. մենք բացիկի լուսանկարում կլուսանկարվենք առանց քեզ»,- հավելել է Քիմը:
Քիմի խոսքով՝ մյուս օրը 6-ամյա Նորթը մտափոխվել է և որոշել է լուսանկարվել, ինչից հետո նրա լուսանկարը «Ֆոտոշոփ» ծրագրի միջոցով ավելացվել է ընտանիքի լուսանկարին:
Դիմահարդարման մագնատի խոսքով՝ չափազանց դժվար է չորս երեխաներին ժպիտը դեմքին տեսախցիկի մոտ կանգնեցնելը:
Սուրբծննդյան բացիկի լուսանկարի շապիկին 39-ամյա Քիմն իր չորս երեխաների՝ Նորթի, Սենթի, Չիկագոյի, Փսալմի և 42-ամյա ամուսնու՝ ռեփ կատարող Քանյե Ուեսթի հետ է։ Ընտանիքի անդամները նստած են աստիճաններին և կրում են միանման սպորտային զգեստներ։
1990-ականներից սկսած Քարդաշյանների ընտանիքը Սուրբ Ծննդին ընդառաջ ամեն տարի հրապարակում է տոներին նվիրված բացիկի լուսանկարը։


















































«Ես միշտ ճանապարհներ եմ փնտրում Հայաստանին աջակցելու համար»․ Քիմ Քարդաշյան (տեսանյութ)
«ԱՄՆ-ի անեծքը». Քիմ Քարդաշյանը մերկ նկարահանվել է դրոշի ֆոնին
Fendi-ն հավաքածու է պատրաստում Քիմ Քարդաշյանի հետ
«Ես չեմ խնդրել հայուհի լինել։ Իմ բախտը պարզապես բերել է». Քիմ Քարդաշյան
Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ է վարել Կատարի միջնորդների հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Հանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվություն