Ռուսաստանն ուզում է թուլացնել Արեւմուտքի երկրներն ու ՆԱՏՕ-ն
Մոսկվան ապատեղեկատվությունը որպես զենք է օգտագործում, ինչպես նաեւ փորձում ՆԱՏՕ-ին եւ Արեւմուտքի երկրներին: BBC-ի ռուսական ծառայության հաղորդմամբ՝ Շոտլանդիայում ուսանողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնը:
Ֆելոնն ապատեղեկատվության տարածման գործիքներ է կոչել Sputnik գործակալությունն ու RT (Russia Today) հեռուստաալիքը: «Ակնհայտ է, որ Ռուսաստանն ուզում է ընդլայնել իր ազդեցության շրջանակը, ապակայունացնել մյուս երկրներն ու թուլացնել ՆԱՏՕ-ն»,- հավելել է բրիտանացի պաշտոնյան:
Ըստ նրա՝ Ռուսաստանը նաեւ իր ռազմական հզորությունն է ցուցադրում, մասնավորապես, Սիրիայում եւ Ուկրաինայում:
Ֆելոնը սատարում է Ռուսաստանի հետ հարաբերությունները բարելավելու՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշումը, սակայն, նրա կարծիքով, դա կարող է տեղի ունենալ միայն այն դեպքում, եթե Ռուսաստանը վերանայի իր մարտավարությունը:
Հանդիպման ավարտին Մայքլ Ֆելոնը հույս է հայտնել, որ Ռուսաստանը նորից Արեւմուտքի գործընկերը կդառնա, եւ «ամեն ինչ ճիշտ կլինի, քանի որ դրա վրա է կառուցված աշխարհը»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)