Էրդողանն ԱՄՆ-ին սպառնացել է փակել 2 ռազմաբազաներին հասանելիությունը, Պենտագոնի պատասխանը սպասեցնել չտվեց
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ եթե «անհրաժեշտ լինի» թուրքական իշխանությունները ԱՄՆ-ի համար կփակեն Ինջիրլիք եւ Քյուրեջիք ռամաբազաներին հասանելիությունը, հայտնում է Haberturk-ը:
Նրա խոսքով՝ Թուրքիան իրեն վերապահում է բազաները փակելու իրավունք: «Եթե դա անհրաժեշտ լինի անել, ապա մենք կփակենք թե՛ Ինջիրլիքը, թե՛ Քյուրեջիքը»,- հայտարարել է թուրք առաջնորդը:
«Այս 2 բազաներին ԱՄՆ հասանելիության երկարացման վերաբերյալ վերջնական որոշումը Թուրքիայի իրավունքն է: Երբ նման ամնհրաժեշտություն ունենանք, մենք նրա համար բազաները կփակենք»,- ասել է Էրդողանը:
Պենտագոնը մեկնաբանել է ռազմաբազաները փակելու մասին Էրդողանի խոսքը
Պենտագոնը ջանքեր է գործադում Թուրքիայի հետ հարաբերությունները պահպանելու համար, ԱՄՆ-ի համար Ինջիրլիքի եւ Քյուրեջիքի ռազմաբազաները փակելու հնարավորության մասին նրա ղեկավարության հայտարարությունների ֆոնին երկուշաբթի «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է գերատեսչության ներկայացուցիչը:
«Մենք Թուրքիայում մեր ուժերի կարգավիճակը դիտարկում ենք որպես ՆԱՏՕ-ի մեր դաշնակից եւ ռազմավարական գործընկեր Թուրքիայի հետ աշխատելու եւ նրա պաշտպանվելուն օգնելու տասնամյակների մեր պարտավորությունների խորհրդանիշ... Նախարարությունը ջանքեր է գործադրում այդ հարաբերությունները պահպանելու համար՝ միաժամանակ Թուրքիային խրախուսելով Ս-400-ի հարցում, Սիրիայի եւ այլ ուղղություններով, որտեղ տարաձայնություններ կան, ավելի կառուցողական քաղաքականություն վարելու»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Նա նշել է Աֆղանստանում, Կոսովոյում եւ Իրաքում Թուրքիայի դերը:
Ինջիրլիք բազան ԱՄՆ ռազմական օդանավերն օգտագործել են Մերձավոր Արեւելքում ռազմական գործողությունների ժամանակ: Քյուրեջիքում է գտնվում ռադիոտեղորոշման կայանը, որին նույնպես ամերիկյան զինվորականները հասանելիություն ունեն:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարում...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը