Բիձինա Իվանիշվիլի. «Եվրոպան է Վրաստանի ապագան»
Շաբաթ օրը Թբիլիսիի կենտրոնում կազմակերպված բազմահազարանոց հանրահավաքի ժամանակ իշխող «Վրացական երազանք» կուսակցության ղեկավար, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ Վրաստանը երբեք չի շեղվի եվրոպական ուղուց:
«Մենք կհաղթահարենք բոլոր դժվարությունները, կմիավորենք մեր երկիրը, կվերածնենք տնտեսությունը: Մենք կշարունակենք շարժվել զարգացման եվրոպական ուղով, մեզ համար գլխավոր արժեքը կշարունակի մնալ մարդը: Մենք նույնիսկ մեր ամենաագրեսիվ քննադատներին կծառայեցնենք հայրենիքին, և նրանք շատ շուտով կհասկանան, թե որքան անհեռանկարային է ստի և բռնության վրա հիմնված իրենց քաղաքականությունը», - հայտարարում էր Իվանիշվիլին Վրաստանի Եվրոպայի խորհրդում նախագահության առթիվ կազմակերպված հանրահավաքի ժամանակ:
Վրաստանը ԵԽ նախագահությունը ստանձնել է նոյեմբերի 27-ին: Եվրոպական այս կառույցում Վրաստանի նախագահությունը կշարունակվի մինչև 2020 թվականի մայիս:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարում...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը