«Հանուն այս արդյունքի նորից կանցնեի այդ ցավի միջով». Քարդաշյանը պատմել է բարդ ծննդաբերությունների հետևանքների մասին
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, որը բազմազավակ մայր է և ունի չորս երեխա, խոսել է բարդ ծննդաբերությունների հետևանքով առաջացած բարդությունների մասին, գրում է Daily Mail:
Նա նշել է, որ իր առաջնեկին՝ վեցամյա Նորթին, հղիության ընթացքում առաջացած խնդիրների պատճառով ծննդաբերել է նախանշված ժամկետից վեց շաբաթ շուտ:
«Ծննդաբերությունից հետո ընկերքն այդպես էլ դուրս չեկավ ու ներաճեց արգանդիս»,-պատմել է Քարդաշյանը՝ մանրամասնելով, որ դա կարող է ճակատագրական լինել մոր համար:
Մի քանի տարի հետո նույն բարդ ճանապարհով ծնվել է նրա երկրորդ երեխան՝ Սենթը:
Այնուհետև նա սառեցրել է ձվաբջիջները՝ հետագայում նորից երեխա ունենալու նպատակով: Սակայն բժիշկները հրաժարվել են սառեցված սաղմերը փոխպատվաստել նրան, քանի որ դա չափից ավելի ռիսկային է եղել:
Այդ պատճառով Քարդաշյանը դիմել է փոխնակ մայրերի օգնությանն ու նրանց շնորհիվ ունեցել երրորդ և չորրորդ երեխաներին:
«Եթե ինձ հարցնեն, ապա կասեմ, որ պատրաստ եմ նորից անցնել այդ ցավի միջով հանուն այդ արդյունքի, հանուն երեխաներիս: Այդ ամենն արժեր սրան»,-ասել է նա:
Երեսունիննամյա Քարդաշյանը նաև պատմել է, որ հղիության հետևանքները վերացնելու համար ստիպված է եղել մեկուկես տարում հինգ անգամ վիրահատվել:


!['Worth it': Kim ultimately had four children [L-R above]: Saint, Psalm, Chicago and North](https://i.dailymail.co.uk/1s/2019/12/12/21/22172434-7786955-image-a-42_1576186064729.jpg)





















































Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
Այդ հայտարարությունները օգտակար չեն խաղաղության համատեքստում
KIDS Act օրենսդրական նախաձեռնությունը սահմանում է նվազագույն տարիքային շեմ
Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված գլխավոր համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
Էդգարիկը ոչ մի բարոյական իրավունք չունի․․․ (տեսանյութ)
Երգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ հուզվել է
Նեղուցն ամբողջությամբ կապաշրջափակվի միայն ԱՄՆ-ի հետ հակամարտության ավարտից հետո
Ճապոնիայում 100 տարեկանից բարձր անձանց թիվը հասել է գրեթե 108 000-ի
Իջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված մեքենա