Ահմեդ Դավութօղլուն մարտահրավեր է նետում Էրդողանին
Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն ստեղծել է նոր քաղաքական կուսակցություն, որը կարող է մարտահրավեր նետել իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությանը, հայտնում է Reuters-ը։
Դավութօղլուն «ապագա կուսակցության «գրանցման հայտ է ներկայացրել ՆԳՆ, գրում է Cumhuriyet-ը։ Նա ծրագրում է կուսակցության ստեղծման մասին հայտարարել ուրբաթ օրը կայանալիք մամուլի ասուլիսում։
Նախկին փոխվարչապետ Ալի Բաբաջանը նույնպես հայտարարել է նոր կուսակցության ստեղծման մասին։ Երկու քաղաքական գործիչներն էլ լքել են ԱԶԿ-ն այս տարի։
Էրդողանի մրցակիցներ դարձած նախկին դաշնակիցների ղեկավարությամբ նոր կուսակցությունների առաջացումը տեղի է ունենում տնտեսական անկման եւ գործազրկության բարձր մակարդակի ֆոնին, ինչի դեմ պայքարում է այժմյան կառավարությունը։
ԱԶԿ-ն այս տարի քաղաքապետի ընտրություններում կորցրել էր կարեւոր քաղաքների՝ Ստամբուլի եւ Անկարայի վերահսկողությունը։
Երկու նոր կուսակցությունները կարող են իրենց կողմը գրավել դժգոհ ընտրողներին։ Դավութօղլուի կուսակցության մասին հարցումները ցույց են տվել, որ նա բնակչության 3,4 տոկոս աջակցություն ունի, իսկ Բաբաջանը՝ 8 տոկոս։
Անցյալ շաբաթ Էրդողանը Դավութօղլուին, Բաբաջանին եւ մյուս նախկին դաշնակիցներին մեղադրել էր խարդախության մեջ։
Դավութօղլուն պատասխան հարված էր հասցրել՝ խորհրդարանին կոչ անելով հետաքննություն սկսել Էրդողանի, նրա ընտանիքի անդամների, ինչպես նաեւ ներկա եւ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների հարստության վերաբերյալ։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարում...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը