Հնարավոր է՝ աշխարհը թևակոխում է նոր պատմական դարաշրջան. Մերկել
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը համաձայնել է այն մտքի հետ, որ աշխարհը թևակոխում է նոր պատմական դարաշրջան՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ համաշխարհային խնդիրների լուծման համար հարկավոր է ոչ թե պոպուլիզմ, բևեռացում, մեկուսացվածություն, այլ՝ ամեն ինչի հանդեպ բաց մոտեցման ցուցաբերում:
«Կարծում եմ, որ Գերմանիայի վերամիավորումից, «Սառը պատերազմի» ավարտից քառորդ դար անց, հնարավոր է, որ մի պատմական դարաշրջանին փոխարինելու է գալիս մյուսը»,-մեջբերում է Reuters-ը կանցլերի խոսքերը:
Մերկելը հավելել է, որ բևեռացման ու պոպուլիզմի ճանապարհը բռնելու դեպքում, հնարավոր չէ որևէ լուրջ խնդիր լուծել:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆրանկ - Վալտեր Շտայնմայերն ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրվելն անվանել էր 20-րդ դարի աշխարհակարգի ավարտի ազդանշան:
«Թրամփի ընտրվելուց հետո 20-րդ դարի հին աշխարհը վերջապես մնաց անցյալում»,-ասել էր Շտայնմայերը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է
2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)