Վանում ընդդիմադիր պաշտոնյաների են ձերբակալել
Ներկայիս Թուրքիայի Վանի նահանգում իրավապահների գործողության շրջանակում ձերբակալվել են Վանի նահանգի Մուրադիե, Օզալփ և Բաշքալե շրջանների ղեկավար կազմի պաշտոնյաներ: Այս մասին տեղեկացնում է cnnturk.com կայքը:
Բաշքալե շրջանի ղեկավար Էրքան Աջարը, Մուրադիե շրջանի համաղեկավարներ Յըլմազ Շալանն ու Լեյլա Բալքանը, Օզալփ շրջանի համաղեկավարներ Յակուբ Ալմաչն ու Դիլան Օրենջին մեղադրվում են Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քրդական աշխատավորական կուսակցության» անդամ լինելու և այդ կուսակցության օգտին քարոզչություն անելու համար:
Պաշտոնյաների դեմ հետաքննություն է սկսել: Նրանք բոլորն անդամակցում են քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը և համարվում են ընդդիմադիր գործիչներ:
Պաշտոնյաների բնակարանները խուզարկել են և առգրավել փաստաթղթեր ու էլեկտրոնային նյութեր:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարում...