«Ստամբուլի ազգայնական փաստաբանների խումբ»-ը սպառնացել է կրկնել հայերի «տեղահանությունը»
«Ստամբուլի ազգայնական փաստաբանների խումբ» (İMAG) թուրքական կազմակերպությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Հայոց ցեղասպանությանը և սպառնալով հարկ եղած դեպքում կրկին դիմել «տեղահանության մեթոդին»: Այս մասին տեղեկացնում է ahvalnews.com կայքը:
Կազմակերպության հայտարարության տեքստը կազմել է ազգայնական գրող Մուստաֆա Չալըքը: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է, որ իրենք «տեր են կանգնում 1915 թվականի հայերի տեղահանությանը»:
Հայտարարությունը հերոսացնում է Հայոց ցեղասպանության կազմակերպիչներ Էնվեր և Թալեաթ փաշաներին, Բեհաեդդին Շաքիրին, ինչպես նաև Մուստաֆա Քեմալ Աթաթուրքին: Հայտարարությունը տարածողները նշել են, որ այս մարդկանց գործունեությունն «իրենց պատիվն ու գլխի թագն է, և իրենք համբուրում են նրանց և բոլոր երիտթուրքերի ձեռքերը», իսկ «տեղահանությունը ցեղասպանություն համարելն իրենք դիտարկելու են որպես պատերազմի հրահրում և բացահայտ թշնամանք» իրենց նկատմամբ:
Ինչպես ավելի վաղ Թուրքիայի արդարադատության նախարարության թույլտվությամբ հետաքննություն է սկսվել Դիարբեքիրի փաստաբանների պալատի նախկին նախագահի և գործադիր խորհրդի անդամների դեմ:
Հետաքննություն սկսելու պատճառը փաստաբանների պալատի կողմից 2018 թվականի ապրիլի 24-ին արված հայտարարությունն էր, որը կրում էր «Կիսում ենք հայ ժողովրդի չապաքինվող մեծ ցավը» խորագիրը:
Հայտարարության մեջ մասնավորապես ասված էր.
«Այն ժամանակ պատասխանատուները, վերացնելով առաջին հերթին մտավորականներին և հայերի առաջնորդներին, «Աքսորի մասին օրենքի» տակ թաքնվելով, զինվորականների և հատուկ հետախուզական կազմակերպության միջոցով 1 միլիոնից ավելի քաղաքացու դեպի Սիրիա՝ մահվան են տարել: Ցավն այնքան մեծ է եղել, որ ՄԱԿ-ի Ցեղասպանության մասին կոնվենցիայում «ցեղասպանություն» եզրույթը ստեղծել են հայ ժողովրդի նկատմամբ կատարվածից ոգեշնչված: Ստամբուլում, Դիարբեքիրում, Վանում և Անատոլիայի մի շարք քաղաքներում, որտեղ հայեր են ապրել, կոտորածի, աքսորի և տեղահանության առաջացրած ավերածությունը, ցավը թարմ է մնում: Մենք հարգանքով ենք հիշում բոլոր զոհված հայերին»:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարում...