Աշխարհում սուրճի գինը բարձրացել է 25 տոկոսով
Սուրճի գները վերջին մի քանի շաբաթում բարձրացել են ավելի քան 25 տոկոսով՝ Լատինական Ամերիկայում սուրճի արդյունաբերության կրճատման ֆոնին:
Ինչպես փոխանցում է Корреспондент-ը՝ մեջբերելով The Wall Street Journal-ի հրապարակած տվյալները, Intercontinental Exchange բորսայում ֆյուչերսների գները հասել են 2.16 դոլարի՝ մեկ կգ-ի դիմաց: Մինչդեռ հոկտեմբերին գնային ցուցանիշը 93 ցենտ էր կազմում: Նշվում է, որ մատակարարումների անբավարարության մտավախություն կա:
Միջազգային բորսայի կողմից վերահսկվող պահեստներում սուրճի պաշարները վերջին շաբաթներին կրճատվել են 78 000 պարկով (1 պարկը 60 կգ է): Փորձագետները կարծում են, որ դրա հիմնական պատճառը արաբիկա տեսակի սուրճի բերքահավաքի նվազումն է աշխարհում երրորդ խոշոր արտադրող երկրում՝ Հոնդուրասում, ինչը տեղի է ունեցել չոր եղանակի պատճառով: Վատ եղանակային պայմաններ են դիտվում նաև Բրազիլիայում և Պերուում:
Արաբիկան հիմնականում աճում է Լատինական Ամերիկայի երկրներում: Հոնդուրասի արտադրության մասնաբաժինը միջազգային շուկայում 10 տոկոս է կազմում, սակայն բորսայում գրանցվող սուրճի տվյալները ստացվում են հենց Հոնդուրասից:
Սուրճի միջազգային կազմակերպությունը կանխատեսում է, որ սուրճի արտադրությունը 2019-2020 գյուղատնտեսական տարում կկրճատվի 0.9 տոկոսով՝ կազմելով 167.4 մլն պարկ, որը հավասար է 10 մլն տոննայի:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Հանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվություն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Իրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ է վարել Կատարի միջնորդների հետ