Մադոննան առողջական խնդիրների պատճառով չեղարկել է մի շարք համերգային ծրագրեր
Հանրահայտ երգչուհի Մադոննան առողջական խնդիրների պատճառով չեղարկել է ԱՄՆ Բոստոն քաղաքում կայանալիք իր երեք համերգը, գրում է Fox News-ը:
«Խնդրում եմ, ներեցե՛ք իրադարձությունների անսպասելի շրջադարձի համար: Ամեն երեկո ելույթ ունենալն ինձ անասելի երջանկություն է պարգևում, և դրանց չեղարկումը ինձ համար պատիժ է, բայց ես ցավեր ունեմ. պետք է հանգստանամ ու հետևեմ բժշկի հրահանգներին, որպեսզի կարողանամ Madame X-ի ճանապարհորդությունը ձեզ հետ շարունակել լիովին կազդուրված ու ավելի մեծ էներգիայով»,- իր գրավոր հայտարարության մեջ նշել է Մադոննան:
Նախատեսվում է, որ երգչուհին իր համերգային շրջագայությունը կվերսկսի Ֆիլադելֆիա քաղաքում՝ դեկտեմբերի 7-ին:
Աղբյուրը հիշեցնում է, որ Մադոննան հոկտեմբերին ևս իր համերգային շոուն չեղարկել էր՝ ծնկի շրջանում ստացած վնասվածքի պատճառով:
«Madame X-ը նույնպես միս ու արյունից է և պետք է առաջիկա երեք օրերին հանգստանա՝ ծունկն ամբողջովին վերականգնելու համար»,- գրել էր երգչուհին:
Աղբյուրը գրում է, որ Madame X համերգային շրջագայությունն ի սկզբանե անմասն չի մնացել սկանդալներից. նոյեմբերի սկզբին ԱՄՆ Ֆլորիդա նահանգի բնակիչը դատի էր տվել Մադոննային` համերգային շոուի ժամը փոխելու համար: Ֆլորիդա նահանգի բնակիչ Նեյթ Հոլանդերը հայց էր ներկայացրել շրջանային դատարան՝ ընդդեմ համերգային կազմակերպիչ Live Nation-ի և Մադոննայի: Նրա պնդմամբ՝ դեկտեմբերի 17-ին նախատեսված համերգային շոուի ժամերի փոփոխությունը երգչուհու և տոմսերի գնորդի միջև կնքված պայմանագրի խախտում է։
Դատական հայցում նշվում է, որ թեև համերգի տոմսը գնելու պահին համերգը նախատեսված է եղել 20։30-ին, հետագայում համերգի կազմակերպչի և Մադոննայի միջև ձեռք բերված պայմանավորվածությամբ տեղափոխվել է 22։30-ին։


















































Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
Այդ հայտարարությունները օգտակար չեն խաղաղության համատեքստում
KIDS Act օրենսդրական նախաձեռնությունը սահմանում է նվազագույն տարիքային շեմ
Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված գլխավոր համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
Էդգարիկը ոչ մի բարոյական իրավունք չունի․․․ (տեսանյութ)
Երգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ հուզվել է
Նեղուցն ամբողջությամբ կապաշրջափակվի միայն ԱՄՆ-ի հետ հակամարտության ավարտից հետո
Ճապոնիայում 100 տարեկանից բարձր անձանց թիվը հասել է գրեթե 108 000-ի
Իջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված մեքենա