Գայանե Ասլամազյանի նախկին ամուսինը կալանավորվել է 40 կգ կոկաին տեղափոխելու մեղադրանքով, վերջինիս քույրը ևս կալանավորված է
Դերասանուհի, հաղորդավարուհի Գայանե Ասլամազյանն այսօր առաջին անգամ խոսել է իր ամուսնալուծության մասին և ասել, որ նախկին ամուսինը՝ Ջիանի Օնչոն, գտնվում է կալանավայրում:
Գայանեն չի մանրամասնել, թե նախկին ամուսինն ինչու է կալանավորվել: Այս մասին հրապարակում գտանք ամերիկյան ktla.com կայքում: Հրապարակումն արվել է դեռևս սեպտեմբերի 13-ին, գրում է tert.am-ը:
Աղբյուր գրում է, որ Վարդգես Մարկոսյանը, որը ներկայանում է որպես Ջիանի Օնչո, Դեյվիդ Պետրոսով և Լարամ Նարմեն, ընդունել է 40 կգ կոկաին տեղափոխելու մեղադրանքը: Կոկաինը թաքցված է եղել կենցաղային իրերի մեջ: Նա դրանք ուղարկել է Ավստրալիա:
47-ամյա Վարդգես Մարկոսյանը խոստովանել է, որ 2014 թվականի մայիսից մինչև 2019 թվականի հունվար թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ է զբաղվել: Նրա հանցակիցը եղել է քույրը՝ Իռեն Մարկոսյանը, որը ևս իրեն մեղավոր է ճանաչել:
Նրանք մեղադրվում են նաև 3,5 միլիոն դոլար լվանալու համար: Վարդգես Մարկոսյանը համաձայնել է իր քրոջ անունով պահված 234,442 դոլարը, որը ստացել են 2018 թվականի դեկտեմբերին, փոխանցել ԱՄՆ կառավարությունը: Քույրը՝ Իռեն Մարկոսյանը, ևս տվել է իր համաձայնությունը:
Իռեն Մարկոսյանին սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում, Ջիանի Օնչոյին՝ ցմահ ազատազրկում:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Հանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվություն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Իրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ է վարել Կատարի միջնորդների հետ