ԵՄ-ից դուրս գալու Լոնդոնի ճանապարհային քարտեզը
Մեծ Բրիտանիայի կառավարությունը իր կայքում հրապարակել է պաշտոնական փաստաթուղթ՝ Եվրամիությունից դուրս գալու (Brexit) ճանապարհային քարտեզով, հաղորդում է Բի–Բի–Սին։
Այսպես կոչված «Սպիտակ գիրքը» բաղկացած է կառավարության 12 հիմնական սկզբունքներից, որոնցով պետք է առաջնորդվեն Մեծ Բրիտանիայի իշխանությունները ԵՄ–ից դուրս գալուց։ Դրանց թվում են միգրացիայի նկատմամբ հսկողությունը և երկրի օրենքների նկատմամբ հսկողության վերադարձը։
Տեքստում նաև ընդգրկված է երկրի վարչապետ Թերեզա Մեի ներածական խոսքը։ Փաստաթուղթը բաղկացած է 77 էջից։
Ավելի վաղ բրիտանական ԱԳՆ ղեկավար Բորիս Ջոնսոնը պատմական է որակել համայնքների պալատի քվեարկության արդյունքները, որը ընդունել է Brexit-ի օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ։
Top-News.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)