Վրաստանի վարչապետը կարգադրել է կանգնեցնել գնաճը երկրում
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան կոչ է արել երկրի Ազգային բանկին օգտագործել բոլոր միջոցները երկրում գների կայունացման համար: Այս մասին տեղեկացնում է netgazeti.ge կայքը:
Այս մասին Գախարիան հայտնել է նոյեմբերի 21-ին տեղի ունեցած կառավարության նիստի ժամանակ:
Հոկտեմբերին երկրում տարեկան մակարդակով գնաճը կազմել է 6,9%, այնինչ կանխատեսվում էր միայն 3%: Պարենային ապրանքների գինը երկրում աճել է 13,5%-ով: Փորձագետները գնաճը կապում են ազգային արժույթի արժեզրկման հետ: Վերջին կես տարվա ընթացքում լարին դոլարի նկատմամբ արժեզրկվել է 10%-ով:
«Կոչ եմ անում Ազգային բանկին ակտիվորեն օգտագործել բոլոր հնարավոր լծակները՝ գների կայունացման համար»,- հայտարարել է Գախարիան:
Բացի այդ, վարչապետը հանձնարարել է ֆինանսների նախարարին զբաղվել վարկավորման քաղաքականության վերանայման հարցով:
Հունվարից Վրաստանում արգելված է արտասահմանյան արժույթով 200 000 լարիին համարժեք գումարից պակաս վարկեր տրամադրել:
«Տնտեսական աճի արագացման նպատակով հանձնարարում եմ ֆինանսների նախարարին ուսումնասիրել և կառավարության հաջորդ նիստին մեզ տեղեկացնել, թե որքանով է հնարավոր արտասահմանյան արժույթով վարկերի տրամադրման սանդղակն իջեցնել մինչև 100 000 լարիի»,-ասել է Գախարիան:
Մինչև 2019 թվականն արտասահմանյան արժույթով վարկերի տրամադրման ամենացածր սանդղակը եղել է հենց 100 000 լարին:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարում...