Վրաստանի ընդդիմության «գենպլանը»․ մեծ ակցիա՝ նոյեմբերի 25-ին
Ընդդիմությունն ու քաղաքացիական ակտիվիստները մտադիր են նոյեմբերի 25-ին՝ ժամը 19։00-ին մեծածավալ բողոքի ակցիա իրականացնել Թբիլսիում։
Այս կերպ նրանք փորձելու են տապալել խորհրդարանի՝ նոյեմբերի 26-ին նշանակված նիստը։ Հիշեցնենք՝ նախօրեին ներքին գործերի նախարարության երկու պաշտոնական գզուշացումից հետո ոստիկանությունը հատուկ միջոցներ կիրառելով՝ ցրեց Ռուսթավելի պողոտայի ցույցը, իսկ միավորված ընդդիմությունը դադար վերցրեց՝ անելիքները քննարկելու համար։
Բացի սա՝ վաղը, նոյեմբերի 20-ին, ակտիվիստները պատրաստվում են Վրաստանի դատախազության շենքի մոտ հավաքվել՝ պահանջելու նախօրեին ձերբակալված 37 ցուցարարներին ազատ արձակել։ Ակտիվիստներն ասել են՝ «այդ գործերը սպիտակ թելերով են կապված»․
«Շատ մեծ ակցիա է լինելու, ու եթե պատգամավորները խորհրդարան են գալիս միայն փողի համար, կամ վախից, եթե փորձեն մուտք գործել, այդ ժամանակ ոստիկանությունը ստիպված կլինի կրկին դուրս գալ վրաց ազգի դեմ, «բոլորը՝ հանած Բիձինա Իվանիշվիլին» սկզբունքով խաղաղ բողոքող ժողովրդի դեմ, թող էլի մեքենայով ջուր բերեն, թող նորից 5 հազար ոստիկան բերեն։ Նրանք պարտվելու են ընտրությունները՝ որ մոդելով էլ անցկացնեն։ Մենք ամեն շաբաթ պետք է նրանց կյանքը փչացնենք»,-այս բառերով իշխող կուսակցությանն է դիմել «ԱՄՈԹ Է» երիտասարդական շարժման առաջնորդներից մեկը՝ Շոթա Դիգմելաշվիլին։ Նա նաև ասել է, որ իրենց նախաձեռնությունն ու միավորված ընդդիմությունն առանձին են գործելու, տարբեր օրերին տարբեր ակտիվություն են ցուցաբերելու ու ամենքը յուրովի է անհանգստացնելու Բիձինա Իվանիշվիլիին։
«Միևնույն է՝ կկողպենք ձեզ»․ այս կարգախոսով է պատրաստ գործել ընդդիմադիր «Նոր Վրաստան» կուսակցությունը՝ ասել է առաջնորդ Գիորգի Վաշաձեն։
Այս պահին իրադարձությունների էպիկենտրոնը Թբիլիսիի քաղաքային դատարանն է։
Այստեղ նայվելու են 37 ձերբակալվածների գործերը։ Խուլիգանության և իրավապահների պահանջներին չենթարկվելու մեջ մեղադրվողները առավոտից են սպասում դատարանի որոշմանը։ Ընդդիմությունը մեղադրում է իշխանություններին՝ դատական գործերը ձգձգելու մեջ։ Մինչ այս պահը դեռ ոչ մի որոշում չի կայացվել։
«Սա Իվանիշվիլիի դատարանն է, նրանք արդեն խախտել են թույլատրված ժամկետները։ Երրորդ ժամն է՝ մենք հանդիպում ենք խնդրում։ Ակտիվիստներին, ըստ արձանագրության, բերման են ենթարկել երեկ, 17:20-ին, այսքան պահելու իրավունք նրանք չունեն»,-ասել է ընդդիմադիր, նախկին իշխող «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը ներկայացնող Խաթիա Դեկանոիձեն։
Հիշեցնենք՝ բողոքի ալիքը վերսկսվեց, երբ «Վրացական երազանք» իշխող կուսակցության ներքին տարաձայնությունների արդյունքում չընդունվեց 2020 թվականի խորհրդարանական ընտրությունները համամասնական կարգով անցկացնելու օրինագիծը։ Ընդդիմությունը սա Իվանիշվիլիի թատրոն անվանեց ու կոչ արեց ժողովրդին դուրս գալ փողոցային պայքարի։ 20 ընդդիմադիր ուժեր ու քաղաքացիական ակտիվիստներ փակեցին Ռուսթավելի պողոտան ու Խորհրդարանի շենքի բոլոր մուտքերը։ Ամենամեծ ակցիան անցկացվեց երեկ՝ նոյեմբերի 18-ին։
Աղբյուրը՝ aliq.ge


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարում...